Կիրականացվեն պոլիկլինիկաներին առնչվող փոփոխություններ. Առողջապահության նախարարը

Առաջնային բուժօգնության ոլորտում սպասվում են դրական տեղաշարժեր՝ սկսած աշխատավարձերի բարձրացումից, տեղամասային սպասարկում իրականացնող բժիշկների աշխատանքային գրաֆիկի թեթևացումից: Պոլիկլինիկաներին առնչվող առաջիկա  փոփոխությունների մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա այցի ժամանակ, որտեղ բուժհաստատության աշխատակիցներից հետաքրքրվել է նրանց աշխատանքային խնդիրներով ու բուժօգնության տրամադրման հարցերով: Առողջապահության նախարարին ուղեկցել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը: Նրանց հետ զրույցում պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանը բարձրացրել է համակարգային մի շարք խնդիրներ, մասնավորապես, ծննդօգնության մատուցման որոշ չափորոշիչների վերանայում, պոլիկլինիկաներում հաշվառվելու կարգի հստակեցում, որոշ կաբինետների գերծանրաբեռնվածության թեթևացում, և ամենակարևորը՝  աշխատանքին խիստ անհամարժեք ցածր աշխատավարձեր:«Առաջնային օղակի բուժաշխատողներին սոցիալապես շատ ավելի պաշտպանված դարձնելու հարցը մեր օրակարգում է: Այժմ քննարկում ենք դրան հասնելու առավել արդյունավետ ուղիները, իսկ այդպիսիք մի քանիսն են»,-շեշտել է Թորոսյանը: Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան մեկ տարի առաջ է բարերարների միջոցներով վերանորոգվել, վերազինվել, համալրվել անհրաժեշտ բուժտեխնիկայով: Իր հերթին աջակցություն է ցուցաբերել նաև Երևանի քաղաքապետարանը: Նախարարը շրջել է պոլիկլինիկայի տարբեր բաժիններով, սենյակներով, ծանոթացել աշխատանքների ընթացքին:Արսեն Թորոսյանն այցելել է նաև Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն, որը ևս արդեն բոլորովին նոր վիճակով է ընդունում պացիենտներին՝ վերանորոգված և վերազինված: Ծննդատան տնօրեն Կարեն Կուտոյանը նշել է, որ պատրաստ են նույնիսկ ծանր դեպքերում արագ և արդյունավետ բուժօգնություն տրամադրելու:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am