2017-ին ՏՄՊՊՀ-ն 350 վարույթ է հարուցել, որից 122-ի դեպքում պատժամիջոցներ են կիրառվել. Ղալթախչյան

2017 թվականին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) բյուջեն կազմել է 212 մլն 500 հազար դրամ եւ օգտագործվել է բոլորը, տնտեսում ունենք միայն 1,7 մլն դրամի: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ՏՄՊՊՀ նախագահի տեղակալ Պավել Ղալթաղչյանը: Նրա խոսքով, նախորդ տարի 350 վարույթներ են հարուցել, 122-ի դեպքում դրանց հետեւել են կարգավորման խնդիրներ եւ պատժամիջոցներ են կիրառվել: «Վարույթները եղել են բոլոր չորս ուղղություններով՝ գերիշխող դիրքի չարաշահում, հակամրցակցային համաձայնություններ, անբարեխիղճ մրցակցություն եւ համակենտրոնացումներ: Այս տարի հիմնական շեշտադրումը կատարել ենք շուկայի մուտքի արգելքները վերացնելու վրա: Փորձը ցույց է տալիս, որ դա ավելի էֆեկտիվ է, քան խախտում գտնել ու PR անել: Մենք ունեցել ենք գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր, դա վերաբերել է շոկոլադի բատոնների շուկային, որտեղ գների չհիմնավորված իջեցումներ են եղել, առաջին դեպքն էր, որ կասկած կար, գների իջեցումը շուկայից դուրս մղելու նպատակ է ունեցել»,-ասաց նա: Ունեցել ենք դեպքեր, երբ 3-րդ անձի կողմից փորձ է արվել ուղղորդել ավիաշուկայի մասնակիրցներին. «Տոմս վաճառողների ասոցիացիա կա, որոնք փորձել են իրեն կանոնակարգի մեջ կետ մտցնել, որ ավիաընկերությունների հետ պայմանագրեր ունեն, իրենց պայմանագրերով նախատեսված ավիակասաներին թույլ տան վաճառել տոմսեր»,-ասաց Ղալթախչյանը՝ հավելելով, որ մեծ աշխատանք են կատարել նաեւ պետական գնումների հետ կապած, որոնք արդյունք է տվել: Հաջորդը չարաշահումներն են, որտեղ խախտումները շատ են պակասել, 300 ստուգումից միայն 2-3 դեպք է գրանցվել:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am