«Երթևեկության կանոնները խախտող պաշտոնատար անձանց բացահայտումն անհրաժեշտություն է». Արսեն Բաբայան

Հաշվի առնելով լրատվամիջոցների կողմից շարունակվող հարցումները՝ հայտնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում իրականացվել են բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրությունները։ Արդյունքում վերահաստատվել է, որ ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող մեքենաները Գր.Լուսավորիչ փողոցում Ֆրանսիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած դեպքի հետ որևէ առնչություն չունեն։ Հարգելի գործընկերներ, հիշեցնեմ, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հենրիկ Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում մայիսի 21-ին տարածել էր հայտարարություն այն մասին, թե իբր ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող 3 ուղեկցող մեքենաները, իսկ առջևից ՃՈ մեքենան` փարոսիկները (Мигалка) միացրած Գր.Լուսավորիչ փողոցի Ֆրանսիայի դեսպանատան լուսացույցի մոտ սկսել են ձեռքով-ոտքով, բարձրախոսներով կողքի շարքի մեքենաներին զգուշացնել, թե չշարժվեք մինչև չանցնենք։ Տեսարանը փաստաբանը որակել է՝ տհաճ։ Այս տեղեկությունը սոցիալական ցանցում հրամցնելուց հինգ օր անց մեծ ակտիվությամբ տարածվեց նաև լրատվամիջոցներում։ Հետագայում ֆեյսբուքում հրապարակային քննարկման ընթացքում պարոն Մարտիրոսյանը լրացուցիչ հայտնել է. «Ես նշված մեքենաները տեսել եմ պատշգամբից, գլխավոր մեքենան BMW մակնիշի էր, իսկ մամուլից տեղյակ եմ, որ BMW մեքենա սպասարկում է ԱԺ նախագահին, ինչն էլ հիմք է տվել ենթադրելու, որ մեքենաները եղել են հենց ԱԺ նախագահին սպասարկող մեքենաները»։ Հատկանշական է այն հանգամանքը, որ պարոն Մարտիրոսյանը հետագայում հրաժարվել է իր պնդումից, թե դրանք հաստատապես եղել են ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող մեքենաներ` հրապարակայնորեն հայտնելով, որ ինքն ընդամենը ենթադրել է։ Նույն հրապարակային քննարկման ընթացքում հարցին, թե երբ է տեղի ունեցել նկարագրված դեպքը, փաստաբան Հենրիկ Մարտիրոսյանը պատասխանել է՝ «Ամսի 21-ի ժամը 13-15-ի միջակայքում, +/- մի կես ժամ, արդեն մեկ շաբաթ անցել է, ժամը հստակ չեմ հիշում բայց այդ ընթացքում էր, հնարավոր է նաև ժամը 16-ի կողմերն էլ լիներ, չեմ ֆիքսել ժամը ցավոք»։ Ուսումնասիրելով մայիսի 21-ին ՀՀ ԱԺ նախագահի աշխատանքային օրակարգը՝ պարզվեց. Արա Բաբլոյանը մայիսի 21-ին` ժամը 09:00-ի սահմաններում ժամանել է ՀՀ Ազգային ժողով։ 12:00-ից մինչև 13:00-ն ընդունել է Կիպրոսի խորհրդարանի ղեկավարին, 13:00-ից մինչև 13:15-ն ընկած ժամանակահատվածում Կիպրոսի խորհրդարանի նախագահի հետ ՀՀ ԱԺ այգում մասնակցել է արարողակարգային ծառատունկի, 13:20-ի սահմաններում Կիպրոսի խորհրդարանի նախագահի հետ ՀՀ ԱԺ շենքում հանդիպել է մամուլի ներկայացուցիչներին, պատասխանել հարցերին։ Ժամը 16:00-ին անցկացրել է խորհրդի նիստ։ Այս ամենը հաստատող լրատվությունը հրապարակված է նաև ՀՀ խորհրդարանի պաշտոնական կայքում։ Այնուհետև 13:40-ից մինչև 15:00-ն ՀՀ ԱԺ շենքում մասնակցել է Կիպրոսի խորհրդարանի ղեկավարի պատվին տրված պաշտոնական ճաշին։ Այդ օրը, ժամ 09:00-ից մինչև 18:23-ը ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող BMW մակնիշի, ինչպես նաև անվտանգության երկու մեքենաները կանգնած են եղել ՀՀ Ազգային ժողովի բակում, ինչը փաստվում է ՀՀ ԱԺ տարածքի անվտանգությունը հսկող տեսախցիկների ամբողջական տեսագրությամբ, որը պահպանվում է ՀՀ ԱԺ աշխատակազմում։ Հետևաբար, ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող որևէ մեքենա Հենրիկ Մարտիրոսյանի հայտնած ժամերին չի եղել և չէր կարող լինել նկարագրված դեպքի վայրում, չէր կարող լինել այդ դեպքին մասնակից։ Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող անվտանգության մեքենաները ոչ թե երեքն են, այլ՝ երկուսը։ Հարկ է նկատել, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն առաջին բարձրաստիճան պաշտոնյաներից է, ով պաշտոնավարման հենց առաջին օրվանից պահանջել է իրեն սպասարկող անձնակազմից և հատկապես անվտանգության աշխատակիցներից չխախտել որևէ օրենք, կարգ և կանոն, մշտապես լինել զգոն, մեքենաները վարել թույլատրելի արագությամբ, ամբողջ խստությամբ հետևել ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանը։ Արա Բաբլոյանն իր ընտրվելու առաջին օրվանից արգելել է իր տեղաշարժի համար փակել կամ բացել որևէ փողոց, որևէ կերպ կանգնեցնել կամ սահմանափակել որևէ մեկի մեքենայի ընթացքը։ Ավելին, ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո ՀՀ ԱԺ նախագահի անվտանգության ապահովման համար նախատեսված վեց հոգուց բաղկացած խմբի երկուսից Արա Բաբլոյանը հրաժարվել է, ինչպես նաև հրաժարվել է պետական առանձնատնից, իսկ իր բնակարանի մոտ մինչ օրս մերժել է անվտանգության հենակետ տեղադրելու առաջարկները։ Ցավում ենք, որ փաստաբանը, հիմնվելով սոսկ ենթադրությունների վրա, կարծելով, թե BMW մակնիշի մեքենա Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում սպասարկում է միայն ՀՀ Ազգային ժողովի նախագահին, չի եղել բարեխիղճ, ինչի հետևանքով տարածել է ապատեղեկություն, որը կարող էր բացասաբար անդրադառնալ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի բարի համբավին։ Հիշեցնում ենք, որ հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը, իսկ վարքագծի այդ կանոնի խախտումը փաստաբանի նկատմամբ կարող է առաջացնել կարգապահական պատասխանատվություն։ Ելնելով վերոգրյալից, օրինականության պահպանման անհրաժեշտությունից, օրենքի առաջ բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքից՝ առաջարկում ենք ՀՀ ոստիկանությանն ուսումնասիրել նշված օրն ու ժամին հրապարկված վայրի երթևեկության կանոնների պահպանումը հսկող տեսախցիկների տեսագրությունները, դրանց հիման վրա կազմել անհրաժեշտ արձանագրություններ, մեղավորներին ենթարկել օրենքով նախատեսված պատասխանատվության, իսկ տեսագրությունները հրապարակման միջոցով դարձնել հանրության սեփականությունը։ Արսեն Բաբայան

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Հականիկոլ զորաշարժն առաջ է շարժվելու․․․ Մուրադ Փափազյանի կոչը (video) Ավինյա՛ն, չհամարձակվես քաղաքացիների վրա հարձակվել․․․ այսօրվա խայտառակությունը լսեք․ Դանիելյան (video) Մարզերում Փաշինյանն իրականում ծանր վիճակում է․․․ սուտն այլևս չի անցնում․ Հայկ Նահապետյան (video) Այնպես է պարգևատրել, կարծես թե իր գրպանից է հանել փողերը՝ տվել․ քաղաքացի (video) Էդ թուրք գեներալին ասացի՝ դուրս չեք եկել այստեղից, հրետանիով կրակ եմ բացում․ Արշակ Կարապետյան (video) Նիկոլի «շառասյունը շարունակում է մարդկանց կյանքեր խլել»․ Արմենակ Դանիելյան (video) Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ՆԳՆ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ Սահմանվել է ԱԺ նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը ԱՄՆ-ն նոր խաղ է սկսում. 2 խաղաքարտերը ձախողվեցին. Հայկ Նահապետյան (video) Հայտնաբերվել են թմրամիջոցներ, հեռախոսներ, wi-fi սարքեր Նարե Հովհաննիսյանը Hayat Project-ից հեռանալու պատճառի մասին Ձյուն է տեղում Իրանը մերժել է ԱՄՆ պահանջները․ ԶԼՄ 30 նավ է անցել Հորմուզի նեղուցը Axios. Միջնորդները ցանկանում են ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ անցկացնել Պակիստանը ջանք չի խնայում Ձեզ ասեմ՝ մարզերում ինչ բեմադրություն է սարքել Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) ԱՄՆ-ում հիասթափեցնող կանխատեսում են արել Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում Այս իրավիճակին միջամտել միջազգային զինված խաղաղապահ ուժերով չափազանց բարդ է․ Ֆիդան ԶՊՄԿ-ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննա (video) Դատավոր Տիգրան Դավթյանն անհարգելի համարեց Արա՛, տղա՞ ենք մենք, արցախցի մայրերին ու քույրերին ուղիղ վիրավորում են, կարա՞նք նամուսներս պահենք (video) Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների՝ իր իրավունքների հարգանքի դեպքում. հանձնակատար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am