«Պատահական չէ, որ իմ առաջին օտարերկրյա պաշտոնական այցը կատարում եմ եղբայրական Վրաստան». Նիկոլ Փաշինյան

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, այնուհետև ուղևորվել կառավարություն: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցը, որի ընթացքում Հայաստանի և Վրաստանի վարչապետերն անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին և դրանց զարգացման հեռանկարներին: Վարչապետերի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Վրաստանի վարչապետը ողջունել է հայաստանյան գործընկերներին ու ևս մեկ անգամ շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ: Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ իր գլխավորած կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել՝ ընդլայնելու երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում և նոր ազդակ հաղորդելու հայ-վրացական կապերին: «Մենք մեծ ուշադրությամբ էինք հետևում Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: Մեր բարեկամ հայ ժողովուրդը ցուցաբերեց միասնականություն, ինչի արդյունքում ժողովրդավարական ճանապարհով տեղի ունեցավ իշխանության խաղաղ փոխանցում: Ցանկանում եմ վստահեցնել, որ կանենք ամեն ինչ մեր հարաբերություններին նոր թափ հաղորդելու և առկա ողջ ներուժն իրացնելու համար: Ունենք լավ հնարավորություն երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների նոր փուլը սկսելու համար»,- ասել է Վրաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը և Վրաստանը պատմական խորը արմատներ ունեն: «Պատահական չէ, որ իմ առաջին օտարերկրյա պաշտոնական այցը կատարում եմ եղբայրական Վրաստան, որի հետ մեզ կապում են հազարամյակների պատմական սերտ առնչությունները, բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը: Հավատացած եմ, որ մեր երկու երկրների ու ժողովուրդների միջև գոյություն ունեցող ջերմ հարաբերություններով պայմանավորված՝ միջպետական երկխոսությունն ամուր հիմք կստեղծի մեր համագործակցության առավել ամրապնդման համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Վրաստանի իր գործընկերոջ հետ երկկողմ հարաբերությունների մասին մտածում են միանման: Վարչապետը շնորհավորել է Գիորգի Կվիրիկաշվիլիին Վրաստանի պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ և անդրադարձել Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադաձություններին՝ ընդգծելով, որ թավշյա ոչ բռնի իշխանափոխությունը հանդիսանում էր մեր ժողովրդի կամքի դրսևորումը և չունի որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ: ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների վերընթաց զարգացումը շարունակելու է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում: Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանի նոր կառավարությունը շահագրգռված է գործադրել հնարավոր ջանքերը Վրաստանի հետ հարուստ փոխգործակցությանը նոր որակ հաղորդելու ուղղությամբ: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այս այցի ընթացքում կողմերը կնախանշեն համագործակցության նոր հնարավորությունները և ուղղությունները՝ ի շահ երկու պետությունների և ժողովուրդների: «Կցանկանայի ընդգծել, որ մենք պատրաստ ենք անկեղծ և անկաշկանդ մթնոլորտում քննարկել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչը հարիր է երկու հարևան և եղբայրական պետություններին: Վստահ եմ, որ մեր հարաբերություններում շարունակելու ենք առաջնորդվել այն սկզբունքով, որ մեր միջև անլուծելի հարցեր չկան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի և Վրաստանի վարչապետերը քննարկել են առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկայի ոլորտում համագործակցության մակարդակից և կարևորել տրանսպորտային հաղորդակցության բնագավառում հետագա զարգացման հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին համոզմունք են հայտնել, որ տնտեսական համագործակցությունը կարող է խթանել երկկողմ առևտրաշրջանառության աճը: Ծրագրերի և առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման առումով կարևորվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտին և այն որպես երրորդ երկրների շուկաներն ավելի հասանելի դարձնելու հարթակ օգտագործելու հնարավորությունը: Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային խնդիրներին և կարևորել անվտանգության ու կայունության պահպանումը: Պատմամշակութային կապերի սերտացման համատեքստում զրուցակիցները կարևորել են մշակութային հարուստ ժառանգության պահպանումը: Նիկոլ Փաշինյանը Գիորգի Կվիրիկաշվիլիին հրավիրել է Հայաստան:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Ծառուկյանի ձերբակալությունը հաղթանակ չէ, այլ հուսահատություն է․ Աբովյան ԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգին Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել Գագիկ Ծառուկյանի գործով նոր ձերբակալվածներ և կալանավորվածներ կան ՍԴ-ն հրապարակեց որոշման մանրամասները ՆԱՏՕ-ն պետք է նվազեցնի կախվածությունը ԱՄՆ-ից․ Ֆոն դեր Լայեն և Ռյուտե Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրը կարանտինում են․ Sputnik Արմենիա Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց «Նիկո՛լ, Ծառուկյանի առյուծներից ի՞նչ ես ուզում․ դու մի ղռերի կատու չես կարողանում պահել»․ մանկավարժ (video) ՀՀ-ում 4 տնտեսություն է կարողանում ձկնարդյունաբերական արտադրանք արտահանել Եվրոպա․ news.am Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ․ Արթուր Սուքոյան Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում». ՌԴ ԱԳՆ Ուժային կառույցները չպետք է դառնան քաղաքական պայքարի մասնակից․ փորձագետ «Նիկո՛լ, առյուծները, որ մտան ԱԺ, էդ շակալները․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) Ավելի քան 430 անօդաչու թռչող սարք է հարձակվել Մոսկվայի և ամբողջ մարզի վրա Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի՞. փաստաբանը մանրամասներ հայտնեց «Կոմերսանտ». Հայկական կոնյակի մատակարարման սահմանափակումները հարվածել են Ռուսաստանում արտադրությանը Նիկո՛լ, զգուշացվել էր՝ Ռուսաստանի հետ խաղադրույք չբարձրացնես․ ի՞նչ է եղել Միշուստինի հետ հանդիպմանը (video) Փողոցային պայքար անպայման լինելու է և վերջնական․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am