«Facebook-ը մեծ դեր խաղաց մեր հեղափոխության ընթացքում». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական Deutsche Welle-ին տված հարցազրույցում ասել է, որ իրենք մտադիր են երաշխավորել ժողովրդի, այլ ոչ անձանց ինչ-որ խմբի իշխանությունը, և ոչ մեկ չպետք է դրան խանգարի: Լրագրող Ժաննա Նեմցովան ՀՀ վարչապետի հետ խոսել է Հայաստանում հեղափոխության, Կրեմլի հետ հարաբերությունների և այն մասին, թե տեղի ունեցածում ինչ դեր են խաղացել սոցցանցերը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հեղափոխության ընթացքում օլիգարխները չկարողացան ազդել երկրում քաղաքական իրավիճակի վրա, որովհետև ժողովուրդն իշխանությունը վերցրեց իր ձեռքը և մտադիր չէ այն բաց թողնել: Նա նաև նշել է. «Հայաստանը խաղաղ երկիր է, մենք խաղաղասեր ժողովուրդ ենք: Ես հուսով եմ, որ դուք ոչ մի ագրեսիվություն չեք նկատել, օրինակ՝ Եվրամիության, ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի և այլ երկրների դեմ: Իհարկե, եթե անհրաժեշտ լինի, մենք կարող ենք մեզ պաշտպանել: Բայց մենք սերտ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, և ես վստահ եմ, որ դրանք է՛լ ավելի խորը կդառնան: Մենք լավ հարաբերություններ ունենք ԵՄ-ի հետ, որոնք մտադիր ենք շարունակել զարգացնել: Մենք նաև մտադիր ենք զարգացնել մեր հարաբերություններն ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի և դրանով հետաքրքրված բոլոր երկրների հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Պատասխանելով ԵԱՏՄ-ի գագաթնաժողովի և Վլադիմիր Պուտինի թողած տպավորության մասին հարցին՝ Փաշինյանը նշել է, որ ԵԱՏՄ-ի գագաթնաժողովում շատ հաճելի մթնոլորտ էր: Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է, թե ինչ դեր են ունեցել սոցիալական ցանցերը հեղափոխության ընթացքում: «Իմ քաղաքական գործունեության և բողոքի ցույցերի ընթացքում հեռուստատեսությունը փաստացիորեն փակ էր ընդդիմության համար: Շատ կարևոր է ունենալ ժողովրդի հետ շփման այլընտրանքային ալիք: Այժմ Facebook-ի իմ էջը մեծ լսարան ունի, որը կարելի է համեմատել հեռուստատեսության լսարանի հետ: Դա հանրության, քաղաքացիների հետ երկխոսության շատ արդյունավետ միջոց է: Իհարկե, Facebook-ը մեծ դեր խաղաց մեր հեղափոխության ընթացքում»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am