Թուրք վերլուծաբան. «Հայաստան, քեզ ասեմ, Թուրքիա, դու լսիր»

Թուրք վերլուծաբան  Իբրահիմ Քիրասն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ աշխարհահռչակ հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին Հայաստան հրավիրելու և երկրի տնտեսությունը կարգի բերելու հարցում օգնություն խնդրելու լուրերին: Թուրք վերլուծաբանը «Հայաստան, քեզ ասեմ, Թուրքիա, դու լսիր» վերնագրով հոդվածում գրում է, որ  Փաշինյանը «ճիշտ մարդուն է գտել»: Այդ կարծիքը հետևյալ կերպ է հիմնավորում. «Ցավոք Հայաստանը, ինչպես իր մի շարք հարևանները, ունեն ղեկավարություն, որը փորձում է մոտիվացնել կոռուպցիայի և կաշառակերության մեջ թաթախված հասարակությանը: Իսկ Աճեմօղլուն մի  գիտնական է, որը մշակել է յուրահատուկ մի մոդել, որով ցույց է տալիս, թե որոնք են հասարակական բարեկեցության և հետևաբար լավ գործող ու արդյունավետ տնտեսության հիմնական  գործոնները: Այդ իսկ պատճառով, եթե Հայաստանի նոր վարչապետն իսկապես ցանկանում է երկրի սոցիալ-տնտեսական համակարգը վերափոխել, ապա Աճեմօղլուն, եթե անգամ հայ էլ չլիներ, առաջինն մարդն է, ում գաղափարներին անհրաժեշտ է դիմել»: Քիրասը, նշելով, որ տնտեսության վերափոխումը հեշտ գործ չէ, անդրադառնում է Աճեմօղլուի տեսությանը, Հայաստանի տնտեսական խնդիրներին, ապա Թուրքիայի և Հայաստանի տարբերություններին: Հոդվածի հեղինակը գրում է, որ ըստ հայտնի տնտեսագետի տեսության, տնտեսական բարեկեցությանը հնարավոր է հասնել, երբ հասարակական հաստատությունները գործեն որոշակի պայմաններին համապատասխան: Հեղինակն ընդգծում է Աճեմօղլուի համահեղինակած «Ինչո՞ւ են ազգերը ձախողում» գրքի թեզերից մեկը, ըստ որի, հաջողում են այն ազգերը, որոնք ունեն հասարակությունն ամբողջապես ընդգրկող տնտեսական և քաղաքական հաստատություններ: «Հետևաբար, եթե մի երկրում որոշակի ոլորտներում գործունեություն ծավալելու հնարավորությունը փոքրամասնության ձեռքում է, եթե օրենքները բոլորի համար կիրառելի չեն, եթե կան արտոնյալ  մարդիկ, ապա քաղաքական համակարգը ոչ թե ներառող է այլ օտարող: Նման երկրներում տնտեսության զարգացան շարունակականությունը հնարավոր չէ ապահովել: Արտադրող և բարեկեցիկ հասարակություն ունենալու համար անհրաժեշտ են իրավական կարգ և անկախ հաստատություններ, որոնց գործունեությունը պետք է ապահովի պետությունը, այսինքն՝ քաղաքական ինստիտուտը: Ռացիոնալ փաստարկներով ձևավորված կանոնները չպետք է կամայականորեն խախտվեն և այդ կանոնները բոլոր դեպքերում և բոլորի համար իրագործելի պիտի լինեն: Սակայն, գուցե սոցիալական մշակույթով պայմանավորված, որոշ երկրներում քաղաքական ինստիտուտը մնում է կոռուպցիայի ազդեցության տակ»: Անդրադառնալով Հայաստանի տնտեսությանը՝ Քիրասը նշում է, որ արտադրություն չկա, ներդրումներ չեն արվում, տնտեսությունն արդյունավետ չէ: Ըստ նրա, Հայաստանը բացի Ռուսաստանից ոչ մի հարևանի հետ նորմալ հարաբերություններ չունի: «Ադրբեջանի հողերի 1/5-ը բռնազավթել է, Թուրքիայի հողերի նկատմամբ հավակնություններ ունի, Վրաստանին էլ թշնամի է համարում... Հայաստանցիներն այնպիսի չքավորության մեջ են, որ  եթե Սփյուռքի հայերի ֆինանսական աջակցությունը չլինի, իսկապես սովի կմատնվեն: Իսկ այսպիսի իրավիճակում ի՞նչ կարող է անել մի աշխարհահռչակ տնտեսագետ: Շատ բան կարող է անել: Սակայն նախևառաջ հասարակությունը և հասարակության ընտրանին, հատկապես քաղաքական գործիչները, պետք է որոշում կայացնեն, թե ինչպիսի ապագա են ցանկանում և հաշվի առնեն այդ ուղղությամբ անհրաժեշտ զոհողությունները»: Թուրքիայի և Հայաստանի միջև համեմատություն կատարելիս՝ հեղինակը նշում է, որ ինչպես տնտեսական, այնպես էլ բարեկեցությունն ապահովող հասարակական արժեքների առումով Թուրքիան բարձր է իր արևելյան հարևանից: «Բացի այդ էլ խորը պետական ավանդույթ ունեցող Թուրքիան 25-ամյա անկախ պետության հետ հնարավոր չէ համեմատել: Սակայն, երբ խոսում ենք տնտեսության գործունեության տրամաբանությունից, անկախ հաստատությունների կարևորությունից, ակնհայտ է դառնում, որ չենք կարող առկա խնդիրները քննարկել ներկայացված կոնցեպտից դուրս»: Այդ առնչությամբ նա անդրադառնում է Թուրքիայում լիրայի արժեզրկմանը՝ հարց բարձրացնելով, թե իրավական տեսանկյունից անկախ համարվող Կենտրոնական բանկը ինչ չափով է կարողանում իր անկախ գործառույթներն իրականացնել: «Իրականում, մինչև չհասկանանք, որ ինստիտուցիոնալ, մշակութային խնդիրներն ավելի վտանգավոր են, քան գոյություն ունեցող տնտեսական խնդիրը, ցավոք, անհնար է հասնել լուծման»:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am