Մեկ ատողը չի կարող կանգնեցնել մեծ սերը, որ զգացինք Հայաստանից. Էլթոն Ջոն

Հայկական ժամանակը գրում է . Բրիտանացի աշխարհահռչակ երգիչ, կոմպոզիտոր, երգահան եւ դաշնակահար սըր Էլթոն Ջոնը մեծ տպավորություններով է հեռացել Հայաստանից: Մայիսի 26-ից 27-ը նա Երեւանում էր բարեգործական նախագծի շրջանակներում: Ամուսնու՝ Դեւիդ Ֆըրնիշի հետ ժամանել էր լսողական սարքերի արտադրությամբ զբաղվող Starkey Hearing Foundation կազմակերպության հրավերով, իսկ գնալուց հետո մի շարք հրապարակումներ է արել ինստագրամում: Նա տեղադրել է Հայոց եռագույնը եւ գրել, որ մեծ սեր է զգացել Հայաստանում: «1 ատողը, չի կարող կանգնեցնել այն մեծ սերը, որ զգացինք Հայաստանի կողմից այսօր»,- գրել է նա: Նա շատ շոյված է եղել նաեւ նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ընդունելությունից: Ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է եղել նրա հետ հանդիպելը: «Մեծ պատիվ է, որ այսքան ջերմ ընդունելության արժանացա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից: Բազմաթիվ ոգեւորիչ ու ոգեշնչող փոփոխություններ են տեղի ունենում այս գեղեցիկ երկրում: Շնորհակալ եմ բոլորին, որ ինձ ու Դեւիդին այսքան ջերմ ընդունեցիք»,- գրել է նա: Երաժիշտը նաեւ լուսանկար է հրապարակել «Նոր սերունդ» կազմակերպության ներկայացուցիչների հետ: Գրել է, որ նրանք ոգեւշնչում են: «Հայաստան կատարած մարդասիրական այցի շրջանակներում հանդիպեցինք իսկապես ոգեշնչող մարդկանց: Ահա «Նոր սերունդի» թիմը: Նրանք համարձակորեն անանուն ցանց են ստեղծում, որը հնարավորություն է տալիս ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին ապահով կերպով ախտորոշել ՄԻԱՎ-ն ու բուժում ստանալ»,- գրել է նա: «Երեւան իմ սեր» հիմնադրամում Էլթոն Ջոնի մասնակցությամբ Starkey Hearing Foundation-ը լսողական սարքեր է բաժանվել դրանց կարիքն ունեցող Հայաստանի մարզերի եւ Արցախի տարբեր տարիքի 100 երեխաների: Միջոցառումը կայացել է «Հայկ եւ Էլզա Թիթիզյան» մանկական վերականգնողական կենտրոնում: «Դժվար է բացատրել այն հաճույքը, որը զգում ես, երբ տեսնում ես, թե ինչպես է ինչ-որ մեկը կյանքում առաջին անգամ նորմալ լսում: Այս տղային հաջողությամբ լսողական սարք տեղադրեցին Starkey Cares թիմի անդամները: Այս հրաշալի բարեգործական նախագիծը շրջագայում է ողջ աշխարհով եւ մարդկանց լսելու պարգեւ շնորհում: Դեւիդն ու ես շատ հպարտ ենք, որ աջակցում ենք նրանց»,- գրել նա հետեւյալ լուսանկարին կից. Այցի ընթացքում երաժիշտն ամուսնու հետ հանդիպել է նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Բացի այն, որ նրան մշտապես ուղեկցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, նա նաեւ ընթրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ առաջին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am