«ՀՀԿ-ի խնդիրներն սկսվեցին այն պահից, երբ նրանք Հայաստանը համարեցին իրենց մասնավոր սեփականությունը». Հրանուշ Խառատյան

«Կա՛մ իրականությունը պետք է ասել, կա՛մ առնվազն ափսոսանք հայտնել և ընդունել թերությունը»՝ դրսի հայացքով: ՀՀԿ-ի խնդիրները սկսվեցին այն պահից, երբ մենք հաճախ սկսեցինք ապավինել «Լավ ենք արել, այդպես ենք արել» սկզբունքին: Կա՛մ իրականությունը պետք է ասել, կա՛մ առնվազն ափսոսանք հայտնել և ընդունել թերությունը,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Սա, կարելի է ասել, անձնական կամ կուսակցական ինքնազգացողությունն է՝ այսօրվա իրողությունների դիրքերից: Մեկ ամիս առաջ սա չէր ասվի: Դրսի՝ իմ նման հպատակ-քաղաքացու հայացքով իրականում ՀՀԿ-ի խնդիրներն սկսվել են իշխանության գալու պահից և կուլմինացիային են հասել այն ժամանակ, երբ այս կուսակցության կարկառուններն ու նրանց սպասարկող շարքայիններն այլևս ոչինչ չունեին ասելու, բացի «Լավ ենք արել, լավ ենք անում»-ից՝ սկսած ընտրությունների ընթացքից, ԱԺ-ն քրեա-օլիգարխիայով համալրելուց, տնտեսության ստվերայնացումից և կոռուպցիայից, քաղաքականության մենաշնորհայանացումից՝ վերջացրած «հաց չունեք՝ գաթա կերեք»-ով՝ նկատի ունենալով կարտոֆիլը: «Լավ ենք արել, այդպես ենք արել»-ը հիմնադրեց կուսակցության միակ և անփոխարինելի դարձած հայրը՝ «ինչքան ուզենք՝ այդքան էլ կխփենք»-ով, կարծեմ 2012-ի ընտրություններին: Ապրիլի 10-մայիսի 4-ին տևած ՀՀԿ-ի քարոզարշավն աննախադեպ ցինիկ և անթաքույց արհամարական էր։ Ծեծ ու ջարդերով և լցոնումներով իրականացված «ընտորություններին» հաջորդած հանրային քննարկումներին ՀՀԿ-ի ներկայացուցիչների պահվածքը, բառապաշարը, ասելիքը՝ ծայր աստիճան գռեհիկ, արհամարհական, անդաստիարակ սեփականատիրոջ վերամբարձ ոճով: «Լավ ենք արել, այդպես ենք արել»-ը սկսեց իշխող դառնալ ՀՀ վերջին Սահմանադրությունն «անց կացնելուց» հետո, երբ ՀՀԿ-ն ինքն իրեն համարեց Հայաստանի իշխանության և քաղաքականության կուսակցական մենատերը: ՀՀԿ-ի խնդիրները սկսվեցին այն պահից, երբ նրանք Հայաստան երկիրը համարեցին իրենց մասնավոր սեփականությունը, իսկ Հայաստանի բնակչությունը՝ իրենց վասալներ կամ իրենց խանգարող մանրապճեղներ: Եվ միայն այս իրողություններն ամրագրելուն հաջորդեց «Լավ ենք արել, լավ ենք անում»-ը: Ես հավատում եմ այսօրվա իրողություններով թելադրված ոչ վաղ անցյալի ընկալման Արմեն Աշոտյանի անկեղծությանը՝ «Կա՛մ իրականությունը պետք է ասել, կա՛մ առնվազն ափսոսանք հայտնել և ընդունել թերությունը»: Բայց «Լավ ենք արել, լավ ենք անում» չէ իրականությունը, իրականությունը դա ասելուն հասցրած հանցանքների շարքն է: Եվ դա, անշուշտ, թերություն չէր, դա հանցանք էր, իշխանության բռնազավթման սահմանադրական հանցագործություն: Դրանից բխող մնացած հետևանքներով՝ հանցագործ իրավական ակտեր, հանցագործ տենդերներ, հանցագործ սոցիալական անհավասարակշռություն, հանցագործ ստվերային տնտեսություն, հանցագործ հետապնդումներ, հանցագործ դատավարություններ, հանցագործ կուսակցություն, հանցագործ իշխանություն: Կկարողնա՞ սա ընդունել ՀՀԿ-ն, թե՞ կսպասի, որ սա հաստատվի դատական կարգով՝ իր ընտրելիքն է: Հրանուշ Խառատյանի գրառումը

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am