«Պարոն Մարտիրոսյան, շարքային դասախոս Լևոն Ներսիսյանին և նրա հորը` հանճարեղ դերասան Հրաչյա Ներսիսյանին հիշելու են բոլորը… իսկ Ձեզ…»

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հրապարակումը. «Այսօր դիտում էի ԵՊՀ ուսանողների բողոքի ակցիայի տեսանյութը և, չգիտես ինչու, մտածեցի, որ Երևանի պետհամալսարանը ավելի վատ ռեկտոր էլ է ունեցել: Ավելին, այդ ավելի վատ ռեկտորն այսօր Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահն է: Փորձեմ հիմնավորել խոսքերս:

1999թ նոյեմբերն էր, երբ մահացավ հանճարեղ Լևոն Ներսիսյանը: Մի քանի սերունդների ներկայացուցիչներին հարկ չկա ասելու, թե ով էր Լևոն Ներսիսյանը, բայց երիտասարդներին ուզում եմ ասել, որ Լևոն Ներսիսյանը շատ երկար տարիներ պետհամալսարանում կարդում եր արտասահմանյան գրականություն: Հիմա կասեք հա ի՞նչ կա որ: Բայց նա կարդում էր այնպես, որ այդ լեկցիաներին ներկա էին գտնվում ոչ միայն բանասերները, այլև բժիշկներն ու ինժեներները, նկարիչներն ու մանկավարժները, ճարտարապետներն ու երաժիշտները: Ինքս, լինելով գյուղինստիտուտի մեխֆակի ուսանող, 80-ներին բազմիցս ներկա եմ եղել նրա լեկցիաներին: Սուտ ասեցի. ոչ թե ներկա եմ գտնվել նրա լեկցիաներին, այլ պատիվ եմ ունեցել հիանալ այն ներկայացումներով, որոնք այն ժամանակ կոչվում էին Լևոն Ներսիսյանի լեկցիա: Լևոն Ներսիսյանը մահացավ 1999թ նոյեմբերի 27-ին (հոկտեմբրի 27-ից ուղիղ մեկ ամիս հետո): Եվ Ռադիկ Մարտիրոսյանը, ով այդ ժամանակ ԵՊՀ ռեկտոր էր, արգելեց, որպեսզի Լևոն Ներսիսյանին հուղարկավորեն ԵՊՀ շենքից: Պարոն Մարտիրոսյան, թեև Դուք եղել եք ԵՊՀ ռեկտոր, ինչպես նաև ՀՀ (կամ ինչպես Դուք եք կարծում «քոսոտ երկրի») գիտությունների ակադեմիայի նախագահ, բայց լավ իմացեք, որ շարքային դասախոս Լևոն Ներսիսյանին և նրա հորը` հանճարեղ դերասան Հրաչյա Ներսիսյանին հիշելու են բոլորը… իսկ Ձեզ` եթե անգամ հիշեն էլ, ապա միայն իմ այս գրառման կոնտեքստում»:

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am