«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ից հաջորդ հեռացողը կարող է լինել ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով միայն վերջերս է դարձել պատգամավոր՝ փոխարինելով հրաժարականի դիմում ներկայացրած Գրիգոր Ավալյանին:
Հակոբյանը ԱԺ ևս երկու գումարման պատգամավոր է եղել: Նա ՀՀԿ-ական իշխանության հետ հին հաշիվներ ունի. նրան պատկանող ընկերություններում հարկային մարմինները ստուգումներ էին իրականացրել ու անհիմն մեծ տուգանքներ նշանակել, և Հակոբյանին բաժնետիրության սկզբունքով պատկանող «Կիլիկիա գարեջուր» ընկերությունը տևական ժամանակ դատական վեճերի մեջ էր հարկային մարմինների հետ:
Խոսակցությունների համաձայն՝ իշխանությանը մոտ կանգնած ինչ-որ անձինք աչք ունեին գործարանի վրա և փորձում էին ճնշում գործադրել՝ դրան կամ դրա մի մասին տիրանալու համար: Հիմա Հակոբյանը կարող է վարձահատույց լինել իր նկատմամբ դրսևորած նման վերաբերմունքի համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը