Փլուզում. ՀՀԿ-ն կլքի ևս 7 պատգամավոր

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ փլուզումը սկսվել է, ընդ որում, բավական արագ տեմպերով: Մինչ երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում նիստ էին անցկացնում՝ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին կողմ քվեարկելու համար պատգամավոր Շիրակ Թորոսյանին հեռացնելու համար, պարզվեց՝ Թորոսյանն ինքն է խմբակցությունից դուրս գալու դիմում ներկայացրել: Ավելի ուշ ՀՀԿ-ից և ԱԺ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարեց պատգամավոր Արթուր Գևորգյանը՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսան: Ի դեպ, Գևորգյանն այն ՀՀԿ-ականներից էր, որը մայիսի 8-ին Փաշինյանին դեմ էր քվեարկել: Առաջիկայում ՀՀԿ խմբակցությունից հնարավոր է հեռացնեն նաև պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանին, որը ևս առանց ՀՀԿ-ում համաձայնեցնելու Փաշինյանին կողմ էր քվեարկել: Բայց պարզվում է, ՀՀԿ ներքին խնդիրներն այսքանով չեն ավարտվելու. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, առաջիկայում խմբակցությունը լքելու մասին կհայտարարեն ևս յոթ պատգամավոր, հիմնականում՝ գործարար թևից: Արդյունքում, ստեղծվելու է հետաքրքիր իրավիճակ. ԱԺ-ում «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները միասին ունեն 47 մանդատ ունեն, իսկ շատ նախագծեր անցնում են 53 ձայնով: Փաստացի հիմա նրանք ունեն 50 մանդատ, եթե այլ մարդիկ դուրս գան ՀՀԿ-ից, ապա քսան տարի իշխանության ղեկին եղած ՀՀԿ-ն կզրկվի նաև խորհրդարանում մեծամասնություն կոչվելուց: ՀՀԿ-ում ընդամենը մնացել են մի քանի հոգի, ովքեր հրապարակային խոսում են՝ Արմեն Աշոտյան, Վահրամ Բաղդասարյան, Էդուարդ Շարմազանով, իսկ մյուս բոլոր կուսակցականներն ուղիներ և ելքեր են փնտրում դեպի ԲՀԿ և Գագիկ Ծառուկյանին կամ Նիկոլ Փաշինյանին և «Ելք»-ին միանալու համար: Ինչպես հայտնի երգում էր ասվում. «Տեսա՞ր, տեսա՞ր ինչ եղավ»»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am