Առաջնահերթություններից. ինչ են խոսել կրթության նախարարը և ԱՄՆ դեսպանը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: ԿԳ նախարարը կարեւորել է կրթության ոլորտում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը եւ ընդգծել, որ շահագրգռված է համագործակցության զարգացմամբ: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ կրթության համակարգում բարեփոխումների իրականացումը ՀՀ նոր իշխանությունների համար առաջնահերթություններից է: Անդրադառնալով նախկինում տրված դրամաշնորհների խնդրին՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ դրանց մի մասն արդյունավետ չեն օգտագործվել: «Մեր հիմնական նպատակն է, որ ներգրավվող ֆինանսական միջոցները հանգեցնեն ինստիտուցիոնալ փոփոխությունների»,- շեշտել է ԿԳ նախարարը: Խոսելով կրթության համակարգի առաջնահերթությունների մասին՝ Արայիկ Հարությունյանը նշել է կրթական համակարգի ապաքաղաքականացման, հակակոռուպցիոն քաղաքականության անհրաժեշտության մասին: Անդրադառնալով նախանշվող բարեփոխումներին՝ Արայիկ Հարությունյանն առաձնացրել է Կրթության ազգային ինստիտուտի արմատական փոփոխությունը, կրթության ապաքաղաքականացումը` մասնավորապես, դպրոցների կառավարման խորհուրդների ձեւավորումը եւ բարձրագույն կրթության մասին օրինագծի վերամշակումը, որն առաջին հերթին պետք է ամրագրի բուհերի ակադեմիական ազատություններն ու ինքնավարությունը: Ռիչարդ Միլսը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին` ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ երկրի առաջընթացի համար կրթության ոլորտի զարգացումը կարեւորագույն նշանակություն ունի: Դեսպանն անդրադարձել է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերին` միաժամանակ պատրաստակամություն հայտնելով ամրապնդել եւ ընդլայնել աջակցությունը մեր երկրում անգլերենի դասավանդման եւ ուսուցիչների վերապատրաստման գործընթացներին: Կողմերն անդրադարձել են նաեւ ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող կրթական փոխանակման ծրագրերում ԱՄՆ եւ ՀՀ քաղաքացիների մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրման հարցին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ կրթության ոլորտի համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am