Պետք չէ վախենալ քննադատությունից. Արայիկ Հարությունյան

Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովը 25 տարեկան է և այդ հոբելյանի առիթով Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի է ունեցել հանդիսություն, որին մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Հանդիսությանը ներկա են եղել ԲՈՀ-ի խորհրդի անդամները, մասնագիտական խորհուրդների ներկայացուցիչները, բուհերի ռեկտորներ, անվանի գիտնականներ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր շնորհավորանքի խոսքում գնահատել է ներկաների տարիների աշխատանքը և նշել, որ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի դերակատարումը կարևոր է գիտական մրցունակ համակարգի ստեղծման տեսանկյունից. «Մենք ունենք քաղաքական կամք բոլոր ոլորտներում, այդ թվում նաև գիտական աստիճանաշնորհման համակարգում ցանկալի փոփոխություններ կատարելու և ավելի լավ արդյունք ունենալու համար: Կարծում եմ` քննադատությունից վախենալ պետք չէ, որովհետև այն լինում է երկու դեպքում. երբ աշխատանքը վատ է կատարվում, և երկրորդ` երբ աշխատում ես սկզբունքային ու հետևողական` պաշտպանելով քո գիծը և նպատակասլացությունը: Կցանկանայի, որ ԲՈՀ-ի աշխատանքում երկրորդ հանգամանքը լիներ առաջնային»,- նշել է Ա. Հարությունյանը և հավելել, որ ԲՈՀ-ի առաջիկա անելիքները պետք է դիտարկել նոր լույսի ներքո:ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանն իր խոսքում ընդգծել է, որ Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անկախ պետականության խորհրհդանիշներից և պետության բացառիկ ձեռքբերումներից մեկն է. «ԲՈՀ-ն աշխատում է ավելի քան 100 գիտական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների, 60-ից ավել մասնագիտական խորհուրդների հետ: Նրանցից յուրաքանչյուրն իր դերակատարումն է ունեցել այս համակարգի անցած դժվարին ճանապարհի, կայացման և զարգացման համար»,- նշել է Լ. Արզումանյանը և հավելել, որ ԲՈՀ-ի գործունեությունը հաճախ է հայտնվում հանրային քննադատության թիրախում, ինչը վկայում է սահմանված չափանիշներին հավատարիմ մնալու աշխատաոճի մասին: Միջոցառման ընթացքում ներկայացվել է ԲՈՀ-ի 25-ամյակին նվիրված հաշվետու ֆիլմ: Հոբելյանի կապակցությամբ ԲՈՀ-ի առաջին նախագահ Արեգ Գրիգորյանն ու մասնագիտական հանձնաժողովների մի խումբ նախագահներ արժանացել են պարգևների:Նշենք, որ անցած 25 տարիների ընթացքում Բարձրագույն որակավորման հանձնաժողովը գիտական աստիճան է շնորհել շուրջ 10 հազար բարձր որակավորմամբ մասնագետների, որոնց 89 տոկոսը` գիտությունների թեկնածուի, 11 տոկոսը` գիտությունների դոկտորի:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am