«Գնացեք ամբողջ թիմով նախապատրաստվեք ու մաքրեք անձրևընդունիչները, որ նման խնդիրներ չլինեն».Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նախորդ շաբաթ օրը մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով փողոցներում անձրևաջրերի կուտակումներին, ինչպես նաև ջրահեռացման համակարգում առաջացած խնդիրներին՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ անձրևաջրերի և, ընդհանրապես, ջրահեռացման, ինչպես նաև ջրամատակարարման համակարգերի սպասարկումը Երևանի քաղաքապետարանի գործառույթը չէ: «Տարիներ շարունակ սրա հետ կապված հարվածներն ու մեղադրանքները միայն մեզ են ուղղվել, մինչդեռ անձրևաջրերի և, ընդհանրապես, ջրահեռացման, ինչպես նաև ջրամատակարարման համակարգերի սպասարկումը «Վեոլիա Ջուր» ընկերության գործառույթն է: Ավելին, այս ընկերության գործունեության վերահսկողությունը ևս Երևանի քաղաքապետարանի լիազորություններից դուրս է և իրականացվում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից: Հանրությանը պետք է տեղեկացնել, թե ով և ինչի համար է պատասխանատու և ով պետք է պատասխան տա քաղաքացիների համար ստեղծված անհարմարությունների համար: Եթե ոմանց թվում է, թե թաքնվելով և հայտարարություններով հանդես չգալով անհայտ են մնալու, ապա չարաչար սխալվում են: Մենք էլ ենք շարունակելու լինել պահանջատեր, քանի որ քաղաքացիները դիմում են մեզ, մենք էլ ձեզանից ենք պահանջում՝ անկախ նրանից, որ վերահսկողությունը Երևանի քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում չէ: Կոնկրետ այս դեպքում անձրևընդունիչների մաքրումն ու սպասարկումը «Վեոլիա Ջուր» ընկերության պարտականությունն է: Արդեն կանխատեսումներ կան, որ այս շաբաթ էլ են սպասվում առատ տեղումներ: Գնացեք ամբողջ թիմով նախապատրաստվեք ու մաքրեք անձրևընդունիչները, որ նման խնդիրներ չլինեն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ արդեն իսկ նախապատրաստական քայլեր են ձեռնարկվում հորդառատ անձրևի հետևանքով մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում փլուզված հենապատի վերականգնման ուղղությամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է տվյալ աշխատանքների ընթացքը պահել մշտական հսկողության տակ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն  

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am