Զարուհի Փոստանջյանը հաղորդում է ներկայացրել՝ Արմեն Սարգսյանի կողմից հանցագործության մասին

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը 2018 թվականի ապրիլի 29-ին նորանշանակ ՀՀ ԱԱԾ տնօրենին և ՀՀ ոստիկանապետին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ Արմեն Սարգսյանի կողմից պաշտոնական կեղծիքի միջոցով իշխանության յուրացման (ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու), դիվերսիայի և վնասարարության միջոցով «Lydian» ընկերության կողմից՝ Ամուլսարի հանքավայրի շահագործումը իրականացնելու վերաբերյալ: Ներկայացված հանցագործության մասին հաղորդումը ներառում է Արմեն Սարգսյանի կողմից հայտարարված իրականությանը չհամապատասխանող մի շարք հայտարարությունների վերաբերյալ հակառակ ապացույցներին, որոնցով հիմնավորվում է նրա կողմից քրեորեն հետապնդելի արարքներ կատարելը: Մասնավորապես՝ նրա կողմից Միացյալ Թագավորության իր քաղաքացիությունից հրաժարվելու հետ կապված կասկածների վերաբերյալ, առ այն, որ նա չի բավարարում վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու սահմանադրական պահանջին, «Lydian» ընկերությունում նրա կողմից զբաղեցրած պաշտոն և լիազորություններ ունենալու վերաբերյալ, առ այն, որ նա հանդիսացել է լայն լիազորություններով և իրավասություններով տնօրեն, ով ունեցել է «Lydian» ընկերությունում բաժնետերերի ժողովում որոշում կայացնելու իրավունք: Հաղորդումը հանցագործության մասին պարունակում է նաև Արմեն Սարգսյանի կողմից միջազգային օլիգարխիայի ներկայացուցիչների հետ սերտ կապերի մասին ապացույցներ և կասկածներ խորհրդային ԿԳԲ-ի կողմից՝ որպես գործակալ հավաքագրված լինելու վերաբերյալ: Կից ներկայացվում է հաղորդումը հանցագործույան մասին. «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն 23 մայիսի 2018 Երևան

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am