Ավելի շատ պարտք ենք վերցրել, քան՝ ուղղել ենք կապիտալ ներդրումների.Ատոմ Ջանջուղազյան

Ազգային ժողովում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում անցկացվող ՀՀ  2017 թվականին պետական բյուջեի կատարողականի մասին քննարկումների ժամանակ   ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց.«2014 թվականից սկսած  բավարար չափով կապիտալ ներդրումներ չեն իրականացվել, որպեսզի լուծվեն տնտեսական զարգացումներին նպաստող խնդիրները»: «Հայաստանը որոշակի շեղում է ունեցել:  Ավելի շատ պարտք ենք վերցրել, քան՝ ուղղել ենք կապիտալ ներդրումների։ Պարտք ենք վերցրել ընթացիկ ծախսերի համար, որը կարճաժամկետ իմաստով տրամաբանական է։ Եթե գնայինք ընթացիկ ծախսերի կրճատմանը, մենք ավելի խորը խնդիրներ կունենայինք, իսկ միջին ժամկետում կամ երկարաժամկետ առումով այս մոտեցումը չի կարող դիտվել որպես օրինաչափ։ 2018-20 թվականների ծրագրի մեջ դրվել է հենց այդ քաղաքականությունը, որ մենք  2019 թվականին ունենանք հավասարակշռված կամ իրար մոտ պետական պարտքի հաշվին կապիտալ ծախսերի ֆինանսավորում, իսկ 2020-ին արդեն էական տարբերություն կունենանք, և մեր կապիտալ ծախսերը մեր ընթացիկ ռեսուրսների հաշվին կգերազանցեն մեր պարտքի հաշվին արած ծախսերը:2017 թվականին արտաքին վարկեր ստացվել են 280 միլիարդ դրամ և մարվել են 48 միլիարդ դրամ:Ընդամենը 6 միլիարդ 775 միլիոն ԱՄՆ դոլար է եղել պետական պարտքի չափը, որի մեջ կառավարության մասնաբաժինը կազմել է 6 միլիարդ 173 միլիոն ԱՄՆ դոլար։ Ընդհանուր պարտքի մակարդակը կազմել է 58․8 տոկոս, և դինամիկայի մեջ այն որոշակի աճ ունի,  դրանով է պայմանովորված նաև այն հարկաբյուջետային քաղաքականությունը, որն ընտրվել է, որի նպատակն է եղել կայունացնել պարտքը»։  

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am