«Մեր պոզիտիվիզմը և ժպիտները փորձում են մեկնաբանել որպես թուլություն». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական վերահսկողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Դավիթ Սանասարյանին: Վարչապետը նշել է, որ Պետական վերահսկողական ծառայությունն օրենքով ունի բավականին լայն լիազորություններ և հույս հայտնել, որ Դավիթ Սանասարյանի գործունեությունը կլինի արդյունավետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Ծառայության հիմնական խնդիրն է վերահսկողության տակ պահել պետական միջոցների ծախսման արդյունավետությունը, կառավարության որոշումների և վարչապետի հանձնարարականների կատարման ընթացքը, այդ թվում՝ հակակոռուպցիոն բնագավառում: Համոզված եմ, որ Պետական վերահսկողական ծառայությունը կարևոր դերակատարում է ունենալու մեր քաղաքական հռչակած նպատակի, այն է՝ Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելու գործում: Սա չափազանց կարևոր խնդիր է և փոխկապակցված է պետական միջոցների ծախսման արդյունավետության և կայացված որոշումներն ի կատար ածելու հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարի կարծիքով՝ արագ արդյունքների հասնելու համար պետք է առաջինը կարողանալ ճիշտ որոշումներ կայացնել, երկրորդը՝ իրագործել դրանք: Վարչապետը կարևորել է պետական եկամուտների ավելացումը և ընդգծել, որ Հայաստանում պետք է իրականացվեն շոշափելի ու նկատելի փոփոխություններ: «Դավիթ Սանասարյանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ակտիվ մասնակիցներից ու առաջնորդներից մեկն է: Կարծում եմ, որ այդ հեղափոխական շունչը, բառիս լավ իմաստով, պետք է նաև արտահայտվի պետական վերահսկողության ոլորտում: Ես, պարո՛ն Սանասարյան, հաջողություն եմ մաղթում Ձեզ: Մեր ժողովուրդը մեզնից արդյունքներ է սպասում և մենք պետք է հուսախաբ չանենք մեր գործունեության որևէ ոլորտում, որևէ ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Դավիթ Սանասարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր վստահության համար և պատիվ համարել մասնակցել պետության հիմքերի առողջացման գործին: «ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով լիազորված ամբողջ ծավալով ծառայությունն իրականացնելու է լուրջ գործունեություն և վստահեցնում եմ, որ դրանից միայն ու միայն շահելու է պետությունը: Պետական վերահսկողական այս նորաստեղծ ծառայության հիմնական առաքելությունը պետք է լինի կառավարության, վարչապետի որոշումների և հանձնարարականների նկատմամբ վերահսկողություն իրականացնելը, պետական միջոցների արդյունավետ ծախսմանը նպաստելը, կոռուպցիայի հայտնաբերումն ու կազմաքանդումը, ինչը կարևոր է և մեր քաղաքացիները հենց դա են սպասում»,- ասել է Դավիթ Սանասարյանը՝ ավելացնելով, որ իր գլխավորած ծառայության ուշադրության կենտրոնում է լինելու պետական մարմինների արդյունավետության բարձրացումը, քաղաքացի-պետություն հարաբերություններում նոր որակի մշակույթի ներդրումը և «օդում կախված» բազմաթիվ առեղծվածային ու հնչեղություն ունեցող գործերի ուսումնասիրությունն ու թափանցիկության ապահովումը: Ամփոփելով, վարչապետ Փաշինյանը կարևորել է հանձնարարականների և ուղերձների ճիշտ մեկնաբանումը: «Հաճախ հանդիպում ենք դեպքերի, երբ հանձնարարականներին տրվում են լայն, ստեղծագործական մեկնաբանություններ, որոնք ընդհանրապես կապ չունեն խնդրի էության հետ: Մեր քաղաքական հայտարարությունները նույնպես հաճախ, կամ երբեմն սխալ են մեկնաբանվում: Մասնավորապես, այն, ինչ մենք ասել ենք, ասում ենք և կշարունակենք ասել, որ Հայաստանում վենդետաներ չեն լինելու. շատերը դա մեկնաբանում են որպես «կանաչ լույս» հին ավանդույթների շարունակության համար: Այս արձանագրումը շատ կարևոր է. մենք իրականացրել ենք սիրո և համերաշխության հեղափոխություն, բայց եթե որևէ մեկը մեր այս դիրքը կփորձի մեկնաբանել որպես թուլություն, նա կզգա այդ հեղափոխության, պետության և օրենքի ուժը: Այսինքն՝ որևէ մեկը հանկարծ չփորձի մեր պոզիտիվիզմը մեկնաբանել որպես թուլություն: Սա շատ կարևոր արձանագրում է, և որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը՝ փորձելու համար՝ արդյոք այս կեցվածքը կարող է որևէ կերպ նշանակել թուլություն և հանդուրժողականություն որևէ ապօրինի երևույթի նկատմամբ»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ բոլոր նրանց, ովքեր կփորձեն Հայաստանի Հանրապետությունը և նրա ժողովրդին պահել կոռուպցիայի, ամենաթողության, ապօրինությունների ճահիճի մեջ, սպասում է ջախջախիչ հակահարված: «Նաև Պետական վերահսկողական ծառայությունը պետք է այս մթնոլորտն ապահովի: Բայց մյուս կողմից ես չեմ ուզում, որ մենք ընկնենք մյուս ծայրահեղության մեջ և այսպես ասած «տեռորի» մթնոլորտ ապահովենք: Ցավում եմ, որ ստիպված եմ այս բաներն ասել, որովհետև սիրո և համերաշխության տրամաբանությունը, մեր պոզիտիվիզմը և մեր լայն ժպիտները ոմանք փորձում են մեկնաբանել որպես թուլություն, որպես պոտենցիալ թուլություն: Կարծում եմ, որ դա ծիծաղելի է: Մենք պետք է հստակ մեր նպատակները ձևակերպենք և արագ ու արդյունավետ, առանց շտապողականության և չմտածված քայլերի իրագործենք»,- ասել է վարչապետը՝ հաջողություն մաղթելով Պետական վերահսկողական ծառայությանը:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am