Ամուլսարի ծրագիրը դադարեցնելու հիմքերը․ նամակ ՀՀ կառավարությանը

Մի շարք բնապահպանական կազմակերպություններ, փորձագետներ և իրավաբաններ նամակ են հղել ՀՀ Կառավարությանն ի դեմս Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործումը դադարեցնելու և հերթական էկոլոգիական աղետը Հայաստանում կանխելու հարցով՝ ներկայացնելով դրա իրավական և մասնագիտական հիմքերը: Մատնանշելով Ամուլսարում հանքի շահագործման հետ կապված բազմաթիվ նոր հանգամանքները, թերացումներն ու օրինախախտումները՝ նամակագիրները պահանջում են դադարեցնել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը և ուժը կորցրած ճանաչել պետական փորձաքննական եզրակացությունը: Լեռնահանքային ոլորտում ՀՀ պետական քաղաքականությունը մինչ օրս հիմնված է եղել զարգացման այնպիսի տեսլականի վրա, որն աշխարհի բազմաթիվ երկրների օրինակով ապացուցված է որպես ձախողված քաղաքականություն՝ իր կարճաժամկետ, խիստ ռիսկային, տնտեսապես ոչ ծախսարդյունավետ ու ֆինանսապես անկայուն, մարդկային անվտանգությունն ու համընդհանուր բարեկեցությունը ստորադասող, ապագա սերունդների իրավունքները ոտնահարող, երկիրը երկարատև կտրվածքով աղքատության մղող հատկանիշների պատճառով։ Քանի որ տնտեսական քաղաքականության անմիջական պատասխանատուն կառավարությունն է և կառավարության ձեռքում են ոլորտի հետ կապված որոշումների ընդունման լծակները, ինչպես նաև աչքներիս առջև ունենալով Թեղուտը հանք դարձնելու քաղաքականության ողբերգական հետևանքները, առաջնահերթ հրատապության խնդիր է Ամուլսարում հանքի աշխատանքների դադարեցման հարցը։ Ստորագրող կազմակերպություններն ու մասնագետները շեշտում են, որ ընդերքօգտագործման թույլտվություն ստանալու գործընթացում ընկերությունը ներքին ընթացակարգերի այնքան մեծաթիվ կոպիտ սխալներ ու թերացումներ է կատարել, որ եթե անգամ համարձակություն ունենա միջազգային ատյաններում դատի տալ ՀՀ կառավարությանը, ՀՀ կողմն ունի բոլոր փաստերն այս դատական/արբիտրաժային գործընթացից հաղթող դուրս գալու համար: Միջազգային փորձագետները գնահատել են Ընկերության բոլոր անգլերեն փաստաթղթերը և վերհանել Ընկերության եզրակացությունների ու հայտարարությունների սխալ լինելը, ինչպես նաև հանքի հնարավոր շահագործման դեպքում առաջանալիք վնասների դեպքում պարտավորությունների բացակայության հարցը։ Լիդիանը պատասխանատու է իր սխալ հայտարարությունների, Հայաստանի կառավարությանը և հանրությանը ապատեղեկացնելու համար։ Առանձին հետաքննության են արժանի այս նախագծի հաստատման գործում առկա հնարավոր կոռուպցիոն դրսևորումները: Մյուս կողմից, պետք է հաշվի առնել նաև, որ տեղաբնակներից շատերը վնասների փոխհատուցման պահանջներ ունեն, որոնք Մարդու իրավունքների եվրոպական դատարան հասնելու դեպքում Հայաստանի Հանրապետությանը կարող են կագնեցնել մեծ գումարներ հատուցելու պարտադրանքի առջև: Ավելին, Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի դեպքում չի կատարվել անդրսահմանային ազդեցության փորձաքննություն, ինչը ՀՀ օրենսդրության և Էսպոյի միջազգային կոնվենցիայի պարտադիր պահանջ է. դա նշանակում է, որ հարևան պետություններ հոսող ջրերի աղտոտման դեպքում այդ երկրների կառավարությունները կարող են վնասների փոխհատուցման պահանջ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը և միջազգային մակարդակով մեծ խնդիրներ ստեղծել: Ինչ վերաբերում է այն մտավախությանը, որ բնապահպանական հարցերում ՀՀ կառավարության օրինականությունը հաստատելուն ուղղված քայլերը կարող են վանել օտարերկրյա ներդնողներին, այո՛, կառավարության նման գործողություններն իրո՛ք կարող են վանել երրորդ աշխարհի շահագործմամբ ու սեփական գերշահույթով շահագրգիռ, երկակի ստանդարտներով գործող, օֆշորներում թաքնված, ստախոս և կոռումպացված անդրազգային մասնավոր ընկերություններին ու կորպորացիաներին: Փոխարենը, հսկայական հնարավորություններ կստեղծվեն կանաչ, կենսակայուն, օրինապահ, թափանցիկ և պատասխանատու միջազգային ու տեղական բիզնեսի համար: Նամակին միացած քաղաքացիները, մասնագետները, ՀԿ-ներն ու խմբերը հայտնում են, որ պատրաստակամ են իրենց գիտելիքը, մասնագիտական փորձը, կապերն ու նվիրումը գործի դնելու՝ Ամուլսարի և մյուս բնապահպանական խնդիրները լուծելու գործում ՀՀ Կառավարությանն աջակցելու համար: Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն, իրավաբան, բնապահպան Նազելի Վարդանյան «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, գործադիր տնօրեն Սոնա Այվազյան «Էկոլոգիական իրավունք» ՀԿ, նախագահ Արթուր Գրիգորյան Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյան «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյան Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյան «էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ, նախագահ Սիլվա Ադամյան ԷկոԼուր տեղեկատվական ՀԿ, նախագահ Ինգա Զարաֆյան

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am