Կապանի հանքում 6 մարդ հացադուլ է սկսել, հարյուրավոր աշխատակիցներ՝ գործադուլ

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում արդեն 3-րդ օրն է մոտ 800 աշխատակիցներ գործադուլ են հայտարարել, իսկ այսօր՝ մայիսի 28-ին, 6 մարդ նաև հացադուլ է սկսել: Այս մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք ահազանգեցին կոմբինատի աշխատակիցները: Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց Կոմբինատում որպես ապարաբարձ մեքենավար աշխատող աշխատակիցներից մեկը, բոլորը մեկ մարդու պես կանգնած են և մասնակցում են գործադուլին: Պահանջը նույնն է՝ 40 տոկոսով աշխատավարձի բարձրացում: «Այսօր մեր աշխատավարձը շատ քիչ է մեր կատարած աշխատանքի դիմաց, 10 օր առաջ պահանջել ենք աշխատավարձի բարձրացում, բանակցություններ ենք տարել ղեկավարության հետ 10 օր, վերջին օրը հիմնարկի տնօրենը հանդիպեց մեզ հետ ու ասաց, որ պատրաստ է աշխատավարձ բարձրացնել հոկտեմբեր ամսին և ընդամենը 5 տոկոսով, այսինքն՝ 5-8000 դրամ: Ինչը, մեր կատարած աշխատանքի համեմատ, 0 է: Այդ պատճառով մենք 3 օր առաջ հայտարարել ենք գործադուլ, ինքնաբուխ է ստացվել ամեն ինչ: Այսօր, մեր տոնին նվիրված քայլերթ ենք արել քաղաքում, վերջնակետը կրկին Կապանի ԼՀԿ-ն է եղել, որտեղ մեզ դիմավորել է տնօրենը և կրկին հաստատել իր դիրքորոշումը: Այս պահին հացադուլ է հենց հանքի մեջ. 6 հոգի հացադուլ են անում»,- մանրամասնեց նա: Մանրամասներն՝ սկզբնաղբյոււրում:

Աղբյուրը` econews.am

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am