Ինչու են վաճառել Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» բժշկական կենտրոնը

«Հրապարակ» թերթը գրում է. «Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» բժշկական կենտրոնը, որը վերջին տարիներին հաճախակի էր ուշացնում աշխատակիցների աշխատավարձերը, վաճառվել է։ Խոսրով Հարությունյանը մեզ հետ զրույցում չհստակեցրեց, թե ով է գնորդը։ Ասաց, որ դեռ վաճառքի գործարքն ընթացքի մեջ է եւ առաջիկա շաբաթներին նոր կավարտվի։ Իսկ ո՞րն է հիվանդանոցը վաճառելու պատճառը, արդյոք վնասո՞վ էր աշխատում։

«Իհարկե, ոչ, վնասով աշխատող հիվանդանոցն ո՞վ կգներ։ Ժամանակակից առողջապահության պահանջներին բավարարող կլինիկա ունենալու համար հարկավոր է մեծ ներդրումներ անել, որի հնարավորությունները եղբայրս չունի»։ Հարցրինք՝ իսկ քաղաքական իրավիճակի փոփոխություններով չէ՞ պայմանավորված վաճառքը, տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո իշխանության որոշ հովանավորյալներ էլ են վաճառքի հանել իրենց ունեցվածքը՝ մտավախություն ունենալով, որ նոր իշխանությունները կբացահայտեն անօրինական գործունեությունը եւ կունեզրկեն նրանց։ Հարությունյանն ասաց, որ վաճառքի գործընթացն սկսվել է դեռեւս անցած տարվա դեկտեմբերի վերջին, իսկ ձգվում է, քանի որ «և՛ գնորդները, և՛ օտարողը պետք է գույքային պարտավորություններ հստակեցնեն»։ Մեր տեղեկություններով, գնորդը գավառեցի երկու եղբայրներ են, որոնք Ղազախստանում բիզնեսներ ունեն»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am