«Սերժիկ Ավետիսյան, Ձեր հայտարարությունը, թե Բաղրամյան 26-ից որևէ զանգ չի եղել, հավատ չի ներշնչում». Երեմ Սարգսյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը «Շանթ»-ի եթերից պաշտոնապես հայտարարում է, որ 2001 թվականից դատական համակարգում է և մինչ օրս երբևէ իրեն որևէ զանգ չի եղել Բաղրամյան 26-ից: Վստահաբար պնդում է նաև, որ նման երևույթներ քրեական պալատում չեն եղել և չկան:  Լրիվ ՀՀԿ-ի ստիլն է. բոլորը տեսնում են իրականությունը, սակայն իրենք նայելով բոլորի աչքերի մեջ, բացահայտորեն հակառակն են պնդում: Պարոն Սերժիկ Ավետիսյան, Բաղրամյան 26-ը դեռ մի կողմ թողնենք, բնականաբար Ձեր պաշտոնապես արված հայտարարությունը ոչ մեկի մոտ հավատ չի ներշնչում, քանի որ բացահայտ իրականությունը բոլորը գիտեն, այդ թվում` Դուք: Ախր քրեական պալատն իր նախկին նախագահով և Վճռաբեկ դատարանի նախագահով հանդերձ ահ ու սարսափ էր ապրում ոչ միայն Բաղրամյան 26-ից, այլև այն ժամանակվա Երևան քաղաքի դատախազ, հետագայում նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հրաչիկ Բադալյանից: Երևի հիմա էլ, որ այդ անունը լսում եք, իսկույն զգոնանում եք: Հրաչիկ Բադալյանը յուրաքանչյուր գործի ելք ի զորու էր լուծել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատում: Ավելին, նույնիսկ արդեն իսկ վարույթ ընդունված վճռաբեկ բողոքը մերժվում էր ծիծաղելի և բացարձակ անհիմն պատճառաբանություններով միայն այն բանի համար, որ Հրաչիկ Բադալյանը զանգել և նման պահանջ էր ներկայացրել: Անհրաժեշտության դեպքում վարույթ ընդունելու և հետագայում այն մերժելու վերաբերյալ որոշումները կներկայացնեմ, ինքներդ կգնահատեք մերժման պատճառաբանությունների ակնհայտ անհիմն և անօրինական լինելը: Բնականաբար, էլի կարող եք պաշտոնապես հայտարարել, որ նման երևույթներ չեն եղել, սակայն այդպիսի փաստերը բազմաթիվ են: Երեմ Սարգսյան

դիտվել է 650 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am