Երևանում հարձակման է ենթարկվել երգիչ Էդգար Գևորգյանը. նրա պնդմամբ, հարձակվողներից մեկը ներկայացել է Բրյուսովի դասախոսի եղբայր

Այսօր՝ մայիսի 28-ին, Երևանում հարձակման է ենթարկվել երգիչ Էդգար Գևորգյանը: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Էդգարը պատմեց, որ համացանցում մեկնաբանություն է գրել Բրյուսովի ինստիտուտի դասախոս Հասմիկ Աֆյանի վերաբերյալ, ինչից հետո իրեն է զանգահարել մի տղա և ներկայացել, որ ինքը Հ. Աֆյանի եղբայրն է՝ Հանրապետական կուսակցոթյունից, և խնդրել, որպեսզի հանդիպի իրեն: Պայմանավորվել են ժամը 17-ին հանդիպել «Մոսկվա» կինոթատրոնի մոտ: Զանգահարող Տղան Էդգարին հայտնել է, որ պարզապես ցանկություն կա ընկերական մեկ-երկու բառ փոխանակելու՝ գրված մեկնաբանության առթիվ: Նախատեսված ժամին Է. Գևորգյանը հանդիպել է Հ. Աֆյանի եղբայր ներկայացած անձին, ով միայնակ չի եղել: Ու այդ ժամանակ՝ առանց որևէ խոսքի սկսել են հարվածել Էդգար մարմնի տարբեր մասերին: Էդգարը կարողացել է դուրս պրծնել նրանց ձեռքերից ու հեռանալ՝ կատարվածի մասին տեղեկացնելով Ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Նարեկ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Է. Գևորգյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Էդգարը վստահ է, որ ոստիկանությունը օբյեկտիվ նախաքննություն կկատարի և իր նկատմամբ բռնություն կիրառած անձինք կհայտնաբերվեն: Նա նաև SHAMSHYAN.com-ի թղթակցին ասում էր, որ իր վրա հարձակումը կապ ունի այն հանգամանքի հետ, որ ինքը ակտիվ մասնակցություն է ունեցել ՀՀԿ-ի դեմ անցկացվող հանրահավաքներին:

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am