Հայրենադարձ իմ տեղակալին և օգնականին միացավ նաև հայրենադարձ խորհրդականը. Մխիթար Հայրապետյան (լուսանկար)

Հայրենադարձ իմ տեղակալին և օգնականին միացավ նաև հայրենադարձ խորհրդականը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սփյուռքի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Մխիթար Հայրապետյանը՝ ներկայացնելով նախարարի նորանշանակ խորհրդական Վահե Քեուշգուերյանին, ով 2009 թվականին է վերադարձել Հայաստան: Նախարարը ներկայացնում է նաև նորանշանակ խորհրդականի կենսագրությունը. «Վահեն ծնվել է 1957 թ.-ին Սիրիայի Հոմս քաղաքում։ Մեծացել է Բեյրութում և Լիբանանում, խոսում է 6 լեզուներով: Հաճախել է Բեյրութի հայ ավետարանական քոլեջը և Հայկազյան համալսարանական քոլեջը: Բարձրագույն կրթություն ստանալու նպատակով ավելի ուշ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ ավարտել է Լոս Անջելեսի Լավերն համալսարանը` ստանալով համակարգչային գիտությունների բակալավրի աստիճան: Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում 10 տարի ապրելուց հետո Վահեն իր ընտանիքի հետ տեղափոխվել է Իտալիա` Տոսկանայի շրջան: Իտալիայում ապրելու տարիներին հիմնում է գինեգործական ընկերություններ ինչպես Տոսկանայում, այնպես էլ` Պուլիայի շրջանում: 2009 թ.-ին, զգալով հայրենիքի կանչը, Վահեն իր ընտանիքի հետ տեղափոխվում է Հայաստան։ Հայաստանում նա հիմնադրում է գինեգործական-խորհրդատվական «Սեմինա Քընսալթինգ» ընկերութունը, ինչպես նաև ներգրավվում է տարբեր գինեգործական նախագծերի ստեղծման գործընթացում, ինչպիսիք են` «Կարասը», «Կատարոն», «Կուրը» և «Քյօշը»: Ներկայումս Վահե Քեուշգուերյանը «ՎայնՎորքս» ընկերության սեփականատերն է, որը զբաղվում է բարձրորակ գինիների արտադրությամբ` աջակցելով սկսնակ գինեգործական նախագծերին: Պրն. Քեուշգուերյանը հանդիսանում է նաև «EVN Report»-ի և «Իմփաքթ Հաբ Երևանի» համահիմնադիրը և խորհրդի նախագահը, Երևանի (Ի-Վի-Էն) գինու ակադեմիայի համահիմնադիրը, ինչպես նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի»,- գրում է Մ. Հայրապետյանը

դիտվել է 132 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am