Բաց նամակ՝ ՀՀ վարչապետին և Մանե Թանդիլյանին

Աշխատանքային իրավունքների պաշտպանություն քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակով դիմել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նախաձեռնությունը առաջարկությունների փաթեթ է ներկայացնում, որը վերաբերում է աշխատանքային իրավունքների պաշտպանության բարելավմանը: ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին ՀՀ Կառավարությանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Գիտակցելով, որ ներկայիս կառավարությունը ժամանակավոր է և ծրագրերը, որոնք այն կառաջադրի, թերևս կարճաժամկետ են լինելու, ինչպես նաև նախորդ համակարգից մնացած բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պահանջում են հրատապ լուծումներ, Աշխատանքային իրավունքների պաշտպանության նախաձեռնությունը մի քանի առաջարկների փաթեթ է ներկայացնում ՀՀ Կառավարությանը և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը մասնավորապես աշխատանքային իրավունքների պաշտպանության, աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված, որոնք ներկայիս ժամանակավոր կառավարությունը կարող է և պետք է իր գործունեության ընթացքում կյանքի կոչի և այդպիսով նաև ոլորտում հիմք դնի հետագայում աշխատանքային հարաբերություններում քաղաքացիների առավելագույն պաշտպանվածության համար: - Առաջնահերթ է թերևս «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի չեղարկումը: Այս նախագիծը դեռևս առաջ էր քաշվել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից, ով նպատակ էր հետապնդում թեթևացնել փոքր բիզնեսների վարչարարական բեռը: Սակայն հետագայում նախագիծն ընդգրկեց բոլոր գործատուներին: Արդյունքում մի շարք կարգավորումներ առաջարկվում էր վերացնել, ինչի արդյունքում ստորադասվում էր աշխատողների իրավունքները բիզնեսների և ընդհանրապես գործատուների շահերին: Այս կապակցությամբ ոլորտի փորձագետները ներկայացրել են իրենց մտահոգությունները: Մասնավորապես իրավաբան Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրել է փաթեթ, որով մի շարք առաջարկություններ է արել: Թե՛ Հերիքնազ Տիգրանյանը, և՛ թե քաղհասարակության այլ անդամներ տարբեր քննարկումներին նշել են, որ այս նախագծով թեև փորձ է արվում թեթևացնել վարչարարական թղթաբանությունը, սակայն արդյունքում վերացվում են մի շարք կարգավորումներ, ինչն էլ աշխատողներին անպաշտպան է թողնում: Այդպիսի փոփոխություններից են, օրինակ, գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների կողմից ներքին իրավական ակտերի չընդունելը, օրենքով ամրագրված մի շարք կետերի վերացումը և դրանց կարգավորումը գործատուի և աշխատողի բանակցությունների վրա թողնելը, ինչպես օրինակ արտաժամյա աշխատանքի օրենքով սահմանված կարգավորման, արտաժամյա աշխատանքի համար վճարման, լրացուցիչ արձակուրդների տրամադրման, ծանր և վտանգավոր աշխատանքների ցանկի, դրանց համար նախատեսված հավելավճարների, գիշերային հերթափոխի վճարմանը վերաբերող կարգավորմների վերացումը: Ավելին, նախագիծը նաև պարունակում է խտրական տարրեր, քանի որ, եթե օրինակ լրացուցիչ արձակուրդ տրամադրելու, ծանր, վնասակար աշխատանքների, կամ արտաժամյա և գիշերային աշխատանքի համար հավելումներ վճարելու բանակցությունները մասնավոր գործատուի պարագայում թողնվում են գործատուի և աշխատողի վրա, ապա պետական ոլորտում կառավարությունն է որոշելու այս շեմերը: Այսինքն նախագիծը խտրական է աշխատողների հանդեպ՝ կախված թե որ ոլորտում կաշխատի անձը: Մասնագետները մտահոգիչ են համարում այն, որ պետությունը, փաստորեն, հրաժարվում է իր կարգավորիչ գործառույթից, քանի որ կարգավորումը թողնելով կողմերի համաձայնությանը, պետությունը ոչ թե խրախուսում է բանակցային հարաբերությունները գործատու և աշխատողի միջև, այլ աշխատողին անպաշտպան է թողնում անսահմանափակ լիազորություններ ունեցող և աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական հսկողությունից դուրս գտնվող գործատուի առաջ։ -Հաջորդ առաջնահերթ քայլը, որն իրականացնելով ներկայիս ժամանակավոր կառավարությունը կուղղի նախորդի սխալը և հիմք կդնի աշխատավորների իրավունքների նաև հետագա պաշտպանությանը՝ աշխատանքային տեսչության հիմնումն է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում: Աշխատանքային տեսչությունը վերջին տարիներին կցված է եղել ՀՀ Առողջապահության նախարարությանը, այն էլ նվազեցված իրավասություններով և կրճատված ռեսուրսներով, իսկ աշխատակիցներն անգամ չեն ունեցել տեսուչի կարգավիճակ: Անհրաժեշտ է աշխատանքի տեսչություն հիմնել մասնավորապես ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում, այն էլ ընդլայնված լիազորություններով, որի արդյունքում այն կիրականացնի մոնիտորինգներ պետական և մասնավոր կառույցներում, հանրային հաշվետվություններ կներկայացնի իր գործունեության վերաբերյալ, խախտումներ թույլ տվող կառույցներում լիազորություն կունենա նկատողություններից զատ կիրառել նաև տուգանքներ, հարուցել վարչական վարույթներ և այլն: - Եվս մեկ կարևոր քայլ, որն առաջ է քաշվել Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին քաղաքացիական նախաձեռնության անդամների հետ քննարկման արդյունքում՝ կուտակային կենսաթոշակների ֆոնդին կատարվող վճարումները կամավոր դարձնելն է, այն էլ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հաստատությունների աշխատողների համար: Ողջունում ենք այն, որ այս ուղղությամբ ներկայումս որոշակի քայլեր են նախաձեռնվում: Առաջարկում ենք, որ արդեն իսկ պարտադիր վճարումներ կատարողներին տրվի հնարավորություն հրաժարվելու համակարգից, ինչպես նաև մեխանիզմներ մշակվեն բացառելու աշխատողներին գործատուների կողմից կամավոր համակարգին միանալ պարտադրելը: Իսկ կամավոր վճարումների դեպքում էլ ֆոնդը կամ բանկը պետք է լինեն հայկական և Հայաստանում գրանցված, քանի որ այս պարագայում է, որ պետությունը կկարողանա լիարժեքորեն պաշտպանել իր սուբյեկտ հանդիսացող քաղաքացիների իրավունքները և շահերը: Կամավոր վճարողները պետք է ունենան հնարավորություն տնօրինելու իրենց կուտակած գումարները: Կամավոր վճարման պարագայում անհրաժեշտ է նաև վերանայել եկամտահարկի վճարները՝ քաղաքացիներին կրկնակի հարկելը բացառելու համար: -Կառավարության և Նախարարության հեռանկարային ծրագրերից պետք է լինի պետական և մասնավոր սեկտորների աշխատողների իրավունքների ապահովման գործում Արհմիությունների հնարավորությունների ամրապանդումը, որոնք ներկայումս խիստ սահմանափակ են ինչպես օրենսդրական բացերի, այնպես էլ աշխատանքը կորցնելու վախի արդյունքում աշխատողի դիմադրության գրեթե բացակայության պատճառով։ Արհմիությունները պետք է ունենան իրավական լծակներ գործատուների վրա ազդելու համար, ինչպես նաև Արհմիությունները և հասարակական կազմակերպությունները պետք է ունենան դատական հայց ներկայացնելու իրավունք առանց աշխատողի լիազորագրի, քանի որ շատ հաճախ նման լիազորագրի տրամադրման անհնարինության պատճառով էլ գործատուն անկաշկանդ է աշխատողին շահագործելու առումով: (Պետհիմնարկների արհմիությունների ոլորտում որոշ առաջարկություններ) - Անհրաժեշտ է նաև վերանայել էժան ապահովագրությունները հատկապես այն ոլորտների համար, որոնք ներգրավված են ծանր, վտանգավոր աշխատանքների ցուցակում: - Ակնկալում ենք նաև, որ կնախաձեռնվի պիլոտային ծրագրի իրականացում որոշ հաստատություններում (պետական և մասնավոր)՝ ուղղված աշխատանքային շաբաթը 40-ժամյա գրաֆիկից 35-ժամյա գրաֆիկի անցմանը: Այնուհետ, ակնկալում ենք նման գրաֆիկի կիրառություն բոլոր հաստատություններում: Աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում խնդիրները բազմաթիվ են, սակայն գիտակցում ենք, որ գործողությունները պետք է իրականացվեն քայլ առ քայլ: Մենք լիահույս ենք, որ մեր առաջարկները հաշվի կառնվեն և դրանց իրականացման արդյունքում վերջապես կունենանք իրական սոցիալական պետություն: Հայցում ենք մեր պատրաստակամությունն աջակցելու այս քայլերն իրականացնելու գործընթացում: Աշխատանքային իրավունքների պաշտպանություն քաղաքացիական նախաձեռնություն

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am