«Երևան սիթիի» գանձապահներին ԱԱԾ են հրավիրում՝ հարցաքննության. aravot.am

Այս օրերին «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի գանձապահներին հերթով հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: Aravot.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ԱԱԾ հրավիրված գանձապահներից մեկից ԱԱԾ աշխատակիցները հետաքրքրվել են՝ «Տեղյա՞կ եք, որ դուք միլիոնատեր եք»: Կայքի տեղեկություններով, ըստ ԱԱԾ-ի բացահայտման, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երեւան սիթիներում» գանձապահները «կողմնակի» ՀԴՄ-ներով են աշխատում: Այսինքն՝ այս սուպերմարկետում առեւտուրը կատարվում է ոչ միայն «Ալեքս հոլդինգի» ՀԴՄ-ով, այլ նաեւ առանձին Ա/Ձ-ների միջոցով: Եվ այս ամենն արվում է, որպեսզի «Երեւան սիթիում» առեւտրի մի մասը կատարվի Ա/Ձ-ի միջոցով, որի դեպքում մինչեւ 50 միլիոն շրջանառությունը հարկման շեմը 5% է, իսկ «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ի դեպքում հարկը ավելացված արժեքի հարկով է վճարվում, սա նշանակում է 20% հարկ պետք է վճարի: Այս սուպերմարկետի գանձապահներն «Ալեքս հոլդինգից» առանձին ՀԴՄ- ներով են աշխատել, իսկ նրանց վերահսկելու համար սեփականատերը համակարգչային հատուկ ծրագիր էր պատվիրել, որ դրա միջոցով վերահսկել է բոլոր Ա/Ձ-ների ֆինանսական հոսքերը: Այսպիսով, Սամվել Ալեքսանյանի ընտանիքը, երեւի թե հենց ինքը՝ Սամվել Ալեքսանյանը, բավականին «հնարամիտ» մեթոդ է կիրառել հարկերից խուսափելու համար, ինչը տնտեսական լուրջ հանցագործություն է: Հոլդինգում առանձին Ա/Ձ-ների ու դրանց ՀԴՄ-ների գործունեության արդյունքում պետությանը հասցված վնասն, ըստ մեր տեղեկությունների, հասնում է մի քանի տասնյակ միլիոնների՝ դրամով: Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել ԱԱԾ մամուլի ծառայության ղեկավարից, սակայն նա զանգերին չպատասխանեց, քանի որ այսօր ոչ աշխատանքային օր է: Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ բացահայտել են՝ 350 սովորական քաղաքացիների անուններով Ա/Ձ-ներ են բացած եղել, ու սրանց անունով որոշները բիզնես իրականացրել:   Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am