«Նորֆոլկ Քոնսալթինգի» տնօրենը կալանավորվել է. նա մեղադրանքը չի ընդունում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանն այսօր՝ ժամը 6:00-ի սահմաններում, դատարանի որոշմամբ՝ երկու ամսով կալանավորվել է: Այս մասին 168.am–ին հայտնեց Արմեն Ունանյանի պաշտպան Սամվել Անդրիասյանը: Նա նշեց, որ դատական ակտը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան. «Ինչ վերաբերում է դատարանի որոշման հիմնավորվածությանն ու պատճառաբանվածությանը, ցանկանում եմ նշել, որ ըստ էության, կալանավորման հիմքերը բացակայում էին: Իսկ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի միջնորդության մերժումը ևս անհիմն է»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ միջնորդվել էր բավական մեծ գումար. «Այս պահին չնշեմ՝ որքան գումար ենք միջնորդել, բայց Արմեն Ունանյանի պատշաճ վարքագիծն ապահովելու ռեալ հնարավորություն էր ստեղծվում»: Նրա խոսաքով՝ Արմեն Ունանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ hարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:  «Իմ պաշտպանյալն առաջադրված մեղադրանքը չի ընդունում»,- ասաց պաշտպանը: Անդրադառնալով ԱԱԾ հայտարարությանն այն մասին, որ «բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց», պաշտպանն ասաց. «Մեր դիրքորոշումը հետևյալն է, որ որևիցե հանցավոր սխեմա չի գործել, այդ գործընթացը եղել է օրինական դաշտում, իսկ հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ վճարելուց խուսափելու առումով ևս առաջադրված մեղադրանքը չենք ընդունում, քանի որ հարկերից, տուրքերից խուսափելու որևիցե միտում չի ունեցել»: Հարցին՝ այդ պայմաններում ինչո՞վ են պայմանավորում քրեական գործի հարուցումը, մեղադրանք առաջադրելը, պաշտպանը պատասխանեց, որ այդ հարցին լրացուցիչ կանդրադառնան: Նրա խոսքով՝ բողոքարկվելու են բոլոր դատավարական որոշումները, դատական ակտերը, որոնք, իրենց կարծիքով, անհիմն են, և որոնք բողոքարկելու հիմքեր առկա են:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am