Կաշառատվություն և փողերի լվացում. Հայաստանի դեսպանի պաշտպանի հայտարարությունը

Չինաստանում Հայաստանի նախկին դեսպան Ազատ Մարտիրոսյանի փաստաբան Արմեն Խարազյանի հայտարարությունը. Հայաստանյան լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել ԱՄՆ Արդարադատության նախարարութան կողմից մի խումբ անձանց դեմ երեկ հրապարակված մեղադրանքների մասին։ Այդ մեղադրանքներն առնչվում են Ասիական գազատարի շինարարության հարցում Ռոլլզ-Ռոյս ընկերության կողմից օտարերկրյա կառավարություններին, մասնավորապես Ղազախստանի պետական պաշտոնյաներին կաշառելու, և այդ կերպ մատակարարման կապալներ ստանալու  խնդրին։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունն այս գործողությունները որակել է իբրև կաշառատվություն և փողերի լվացում։Ի թիվս այն անձանց, ովքեր, ըստ ԱՄՆ Արդարադատության նախարարության, այս կամ այն չափով ներգրավված են եղել նշված գործողություններում, նշված է նաև Ազատ Մարտիրոսյանի անունը։ Ազատ Մարտիրոսյանն 90-ական թթ. վերջին ու 2000-ական թթ. սկզբին եղել է Չինաստանում ՀՀ դեսպանը։ Սակայն, իր դիվանագիտական պրակտիկան նա ավարտել է 2001 թ.՝ անցնելով դասախոսական, իսկ այդուհետ նաև միջազգային գործարար խորհրդատվական գործունեության։ 2004 թվականից մինչև այսօր նա աշխատում է միջազգային նավթագազային ինժեներական մի մեծ ընկերության հետ, իբրև խորհրդատու և Պեկինում այդ ընկերության ներկայացուցիչ։Պրն. Մարտիրոսյանի դեմ բերված այս մեղադրանքները բացարձակապես կապ չունեն իբրև ՀՀ դեսպան նախկինում նրա գործունեության հետ։ Միաժամանակ, այդ մեղադրանքները բացարձակապես անհիմն են՝ հենված իրավական ու փաստային մի շարք թյուրըմբռնումների և դրանց խեղաթյուրված ներկայացման վրա։2017 թ. սեպտեմբերից ես հանդիսանում եմ այս հարցով պրն. Մարտիրոսյանի իրավական ներկայացուցիչն ու փաստաբանը։ Ես, ինչպես և պրն. Մարտիրոսյանը, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ պրն. Մարտիրոսյանը միանգամայն անմեղ է, և որևէ կերպ ներգրավված չի եղել այն գործունեության մեջ, որին հղում է կատարվում ԱՄՆ Արդարադատության նախարարության մամլո հայտարարության, ինչպես նաև պրն. Մարտիրոսյանի դեմ ներկայացված մեղադրական փաստաթղթի մեջ։Պրն. Մարտիրոսյանը վճռականորեն տրամադրված է պաշտպանել իր բարի համբավն ու գործարար վարկը և օգտագործելու է բոլոր հնարավոր իրավական ուղիներն ու միջոցները՝ այս հարցում արդարության վերականգնման նպատակով։ԱՄՆ արդարադատության ու իրավապահ համակարգերն ավանդաբար աչքի են ընկել արհեստավարժության, անաչառության և օրինականության բարձր չափանիշներով առաջնորդվող իրենց գործունեությամբ։ Ցավոք, այս պարագայում այդ որակները չեն դրսևորվել։ Մենք հուսով ենք, որ իրավական շրջանակներում այս խնդիրն իր պատշաճ պարզաբանումը կգտնի՝ թույլ տալով պրն. Մարտիրոսյանին՝ վերականգնել իր անունն ու համբավը։Իբրև պրն. Մարտիրոսյանի փաստաբան, խնդրում եմ այս գործին առնչվող բոլոր հարցերով դիմել ինձ՝ հետևյալ կապի միջոցներով. +1(202) 330-6399, [email protected]:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am