Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև որոշեց հաղթել. Նիկոլ Փաշինյանը՝ Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառմանը

Ուղիղ 100 տարի առաջ այս օրը՝ 1918թ․ մայիսի 28-ին, հայ ժողովրդի պատմության մեջ տեղի ունեցավ աննախադեպ մի իրադարձություն, մեր իրականության մեջ առաջին անգամ հիմնադրվեց պետություն, որտեղ իշխանությունը պատկանում էր ոչ թե թագավորին, ոչ թե իշխաններին, այլ պատկանում էր ժողովրդին, այդ պատճառով էլ այս երկիրը կոչվեց Հանրապետություն: Սարդարապատի հուշահամալիրում ՝ Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառմանն այսպես սկսեց իր ելույթը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Իր պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը ոչ թե հպատակ էր, այլ քաղաքացի, ոչ թե ծառա էր, այլ՝ տեր: Եվ սա ճակատագրական շրջադարձ էր, իհարկե, դա առայժմ միայն կարգավիճակի փոփոխություն էր, բայց այդ կարգավիճակը հայ ժողովուրդը ոչ թե նվեր ստացավ ինչ-որ մեկից, այլ նվաճեց քրտինքով և արյունով: Բաշ Ապարանում, Սարդարապատում ժողովուրդը գրանցեց իր պատմության փառահեղ հաղթանակները, և ջախջախելով թուրքական զորամիավորումները՝ այդ հաղթանակի թագն ու պսակը դարձրեց Առաջին Հանրապետության հռչակումը: Այս ճակատամարտների պատմությունն աննախադեպ է, քանի որ հարց էր առաջանում, թե ինչպե՞ս կարողացավ Ցեղասպանության միջով անցած, թալանված և ոչնչացման եզրին կանգնած հայ ժողովուրդը հաղթել թուրքական բանակին: Արդյոք դրա համար կային սոցալ-տնտեսական նախադրյալներ: Ո՛չ, և երիցս ոչ: Պրագմատիզմի և սառը հաշվարկի տեսակետից հայ ժողովուրդը չուներ հաղթելու ոչ մի շանս, ոչ մի հնարավորություն, բայց մենք հաղթեցինք, որովհետև սթափեցնող մի արթնացումով հասկացանք, որ մեր էությունը անապատներ քշվելն ու կոտորվելը չէ, որ մեր երակներով հոսում է Մեսրոպ Մաշտոցի արյունը, Արտաշես արքայի արյունը, Վարդան Մամիկոնյանի արյունը: Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև իր պատմության վերջին չորս հարյուր տարում առաջին անգամ հույսը դրեց ոչ թե ուրիշների, այլ ինքն իր վրա, հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև հասկացավ, որ ազգային պետությունն է ինքնության և արժանապատվության միակ երաշխիքը, որ մեզ՝ քաղաքացիներին պատկանող պետությունն է մեր անվտանգությունն ու ապագան: Մենք հասկացանք, որ ազգային որևէ երազանք հնարավոր չէ ի կատար ածել առանց պետություն, ինքնիշխանություն, անկախություն ունենալու: Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև ուներ Արամ Մանուկյանի պես առաջնորդ։ Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև ուներ այնպիսի զորահրամանատարներ, ինչպես Թովմաս Նազարբեկյանը, Դրոն, Դանիել Բեկ Փիրումյանը: Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև որոշեց հաղթել, հայ ժողովուրդը հաղթեց և դրանից հետո հայ ժողովուրդը հաղթել է բոլոր այն դեպքերում, երբ որոշել է, որ պետք է հաղթի, երբ հավատացել է ինքն իրեն, իր բազկին, իր մտքին, իր անցյալին և ապագային»: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2018 թվականին՝ Սարդարապատի հերոսամարտից հարյուր տարի հետո, հայ ժողովուրդը տարավ իր հերթական փառահեղ հաղթանակը՝ սեփական իշխանությունը հաստատելով սեփական հայրենիքում: Հայ ժողովուրդը, ըստ վարչապետի, հիմա ապրում է իր պատմության ամենափառապանծ էջը, երբ երկրում հաստատված է ժողովրդի անշրջելի իշխանություն:  

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am