«Մեր նախնիների սխրանքի շնորհիվ հնարավոր եղավ կերտել մեր ապագան». Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ,

շնորհավարում եմ բոլորիս Հանրապետության օրվա առթիվ: Այս տարի լրանում է մեր առաջին հանրապետության ստեղծման 100-ամյակը՝ հոբելյան, որը առանձնահատուկ է իր խորհրդով և նշանակությամբ: Մեկ դար առաջ հայ ժողովուրդը բռունցքվեց և ցուցաբերելով աներևակայելի կամք ու հերոսություն, պաշտպանեց իր գոյության և հարատևելու իրավունքը: Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում, չնայած թշնամու թվային և զինական բացահայտ առավելությանը, հայկական նորակազմ զինված ուժերը, բնակչության բոլոր խավերը ներկայացնող աշխարհազորի աջակցությամբ, ջախջախեցին հայկական վերջին հողակտորը զավթել փորձող թուրքական կանոնավոր բանակը: Հենց այդ ժամանակ սկիզբ դրվեց մայիսյան մեր հաղթանակներին և հենց դրանց շնորհիվ ծանրագույն վիճակում գտնվող, շրջափակված, հազարավոր գաղթականներով ու սովյալներով լցված մեր երկիրը կարողացավ անկախություն հռչակել ու ձեռնամուխ լինել ազգային պետության ստեղծմանը:
Մենք հիշում և հպարտանում ենք մեր նախնիներով, որոնց շնորհիվ այսօր կանք և ունենք մեր երկիրը: Ու հենց նրանց սխրանքի շնորհիվ հնարավոր եղավ կերտել մեր ապագան՝ դառնալով ավելի ուժեղ ու պաշտպանված: Մեկ անգամ ևս շնորհավորելով Հանրապետության օրվա առթիվ՝ մաղթում եմ, որ արժանապատվորեն շարունակենք մեր նախնիների շնորհակալ գործը, շենացնենք և հզորացնենք մեր հայրենիքը՝ գալիք սերունդներին ավելի զարգացած, ամուր և բարեկեցիկ երկիր փոխանցելու հաստատակամությամբ»:

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am