«ԵՊՀ Ռեստարտը» ճիշտ էր, ես սխալվեցի». Արարատ Միրզոյանի մամլո խոսնակ

Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջով գրառում է արել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամլո խոսնակ Կարպիս Փաշոյանը:
«ԵՊՀ Ռեստարտը» ճիշտ էր, ես սխալվեցի»: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան: Պարոն Սիմոնյանը դեռևս այսպիսի հայտարարությամբ հանդես չի եկել, բայց համոզված եմ, որ շուտով համանման տեքստ կհրապարակի՝ ի լուր համալսարանի ազդարարարելով հրաժարականի իր որոշումը: Արամ Սիմոնյանի հեռացումը պարզապես անհրաժեշտություն է, քանի որ նրա պաշտոնավարումն ու համալսարանի բնականոն գործունեությունն այլևս անհամատեղելի են: Հեղափոխություն իրականացրած ուսանողությունն այլևս չի կարող հանդուրժել հին ռեժիմի դրածոյին, որն իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում հավատարմորեն ծառայել է հենց այդ նույն ռեժիմին: Սերժ Սարգսյանի առջև խոնարհվողը վստահաբար խոնարվելու է նաև Նիկոլ Փաշինյանի առջև: Ազատ ու անկախ ուսանողներն այլևս չեն ուզում տեսնել իշխանությունների առջև խոնարհվող ռեկտորի: Ընդհակառակը՝ նոր ռեկտորը պետք է լինի համալսարանի լսափողը, որն ուսանողների իրավունքների մասին կխոսի ամենաբարձր ամբիոններում՝ անհրաժեշտության դեպքում նաև դեմ գնալով այդ նույն իշխանություններին: Ինչպես տեսնում ենք Արամ Սիմոնյանի CV-ն չի համապատասխանում այդ նոր աշխատանքին: Հարցազրույցի ժամանակ ռեկտորը նշել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, բայց այդ նույն զրույցի ընթացքում նաև ավելացրել է. «Յուրաքանչյուր փոփոխություն բարիք է բերում»: Փաստորեն Արամ Սիմոնյանը չի ուզում բարիք պարգևել ԵՊՀ-ին: Այստեղ գործում է Խորհրդային բանակի հին ու բարի տրամաբանությունը. «Չգիտես կսովորեցնենք, չես ուզում կստիպենք»: Ասվածի համատեքստում ուսանողությունը հնարավորություն է տալիս ռեկտորին առանց ավելորդ բարդությունների գնալ հանգստի, հակառակ պարագայում նրան սպառնում է վերջնական հեղինազրկման ու տխրահռչակ փախուստի ճակատագիրը: Վերջին ձևակերպումն ամենևին էլ շանտաժի ժանրից չէ և ոչ էլ հետհեղափոխական վհուկների որս: Պնդման հիմքում առաջին հերթին ընկած են Սիմոնյանի գործունեության մանրամասները, անարդյունավետ կառավարումը, անորակ կրթությունը, կոռուպցիոն գործարքները, ակադեմիական ազատության բացակայությունը, ԵՊՀ-ի կուսակցականացումը և այսպես շարունակ: Կոռուպցիոն գործարքների մասին չեմ խոսի, դրանց վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ «ԵՊՀ Ռեստարտի» հրապարակած նյութերում, որտեղ ներկայացված են համալսարանի զավեշտալի գնումներն ու անարդյունավետ ծախսերը: Արամ Սիմոնյանը պնդում է, որ համալսարանը մշտապես զերծ է պահել կուսակցականացումից: Սա ակնհայտ սուտ է: Ես 2008 թ.-ից ԵՊՀ-ի ուսանող եմ և իմ աչքի առջև նրա կամակատարները բազմիցս ուսանողներին ստիպողաբար, հոտի պես տարել են ՀՀԿ-ի հավաքներին ու միջոցառումներին: Սա օդում կախված տեղեկատվություն չէ, կարող եմ անուններ ու մանրամասներ ներկայացնել: Իսկ հիմա չեմ հրապարակայնացնում՝ քանի որ հեղափոխությունից հետո այդ մարդիկ հնարավորություն են ստացել փոխել իրենց կյանքն ու աշխարհընկալումը: Հիշում ենք նաև 2013 թ.-ի իրադարձությունները: Արամ Սիմոնյանը պետք է հեռանա, որովհետև նրա պաշտոնավարման ժամանակաշրջանում ԵՊՀ-ն որևէ առաջընթաց չի արձանագրել: Հետընթացն ու հետադիմությունը նրա միակ նվաճումներն են: Ընդամենը մեկ ամիս առաջ նրա հրահանգով համալսարանական մանր չինովնիկները խոչընդոտում էին ուսանողների ազատ կամարտահայտման իրավունքը՝ վախեցնելով էին ու սպառնալով նրանց: Արամ Սիմոնյանն այն ռեկտորն է, որը մշտապես երես է թեքել ուսանողներից, չի նկատել նրանց «մանր» գոյությունը, ականջալուր չի եղել նրանց ձայներին: Ամիսներ առաջ նա հեգնում էր հացադուլ իրականացնող ուսանողին, ծաղրում էր պայքարողներին, իսկ հիմա իրավիճակի փոփոխության հետ համընթաց այդ նույն հացադուլ իրականացնողին ու պայքարողներին կանչում է քննարկման: Ահա արժեքային այս տիրույթում է գտնվում ռեկտորը՝ անսկզբունք ու բազմագույն: Նրա պաշտոնավարման ժամանակաշրջանում Ուսանողական խորհուրդը կոլխոզի կարգավիճակ է ունեցել և այն աստիճան, որ Ուխ-ն հեղափոխությանը միանալու հայտարարությամբ հանդես եկավ միայն այն ժամանակ, երբ հեղափոխությունն արդեն իսկ հաղթել էր, մնացել էր ընդամենը հինգ րոպե: Այս բոլոր տարիների ընթացքում ռեկտորն ու նրա մանր-մունր օգնականները հարստացել են, իսկ դասախոսները՝ ցածր ու նվաստացուցիչ աշխատավարձեր ստացել: Արամ Սիմոնյանը պետք է հեռանա և ես սա ասում եմ ոչ թե որպես առաջին փոխվարչապետի մամլո խոսնակ, այլ որպես համալսարանական, Փիլիսոփայության և Հոգեբանության ֆակուլտետի ուսանող: Ընկերներիս, հին ու նոր համալսարանականներին կոչ եմ անում միանալ ու պահանջել Արամ Սիմոնյանի հրաժարականը: Համալսարանը մերն է, մեր սեփականությունը, այսինքն՝ որոշողը մենք ենք: Մի խնդրանք ունեմ ռեկտորին, հեռանալուց իր հետ տանել նաև Ալիկ Ղարիբյանին: Կարծում եմ մի մեծ բան չի: Տարածելը խրախուսվում է: #ռեկտոր_հեռացիր
 

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am