Կմտնի՞ Փաշինյանը հակառուսական փուլ. Ռուս մեկնաբանների անհանգստությունները միջազգային մամուլում

Հայաստանը թավշյա հեղափոխության արդյունքում ունեցավ նոր վարչապետ և կառավարություն, որոնք դիտորդներին զարմացրին կաբինետի որոշ անդամների բաց և երիտասարդ լինելով: Ցույցերի արդյունքում իշխանության եկած վարչակազմի ծրագիրը դեռևս չի հրապարակվել, բայց թիրախներ են հայտարարվել լայնամասշտաբ բարեփոխումները և երկրում կոռուպցիայի վերացումը: Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առաջին արտասահմանյան այցը կատարեց՝ հանդիպելով, մասնավորապես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է Eurasianet կայքը, հրապարակման թարգմանությունը ներկայացրել է aravot.am-ը: Հայաստանի նոր կառավարության հանդեպ ռուսական արձագանքը պաշտոնական մակարդակի վրա շարունակում է զուսպ լինել, նույնիսկ կարելի է ասել չեզոք-դրական: Փաշինյանի ընտրվելուց անմիջապես հետո նրան շնորհավորեցին Պուտինը և Դմիտրի Մեդվեդևը: Վերջիններս հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդման հույս հայտնեցին: Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ռուսական ղեկավարությանը՝ «հավասարակշռված դիրքորոշման համար, որը Ռուսաստանը զբաղեցրել է մեր ներքին ճգնաժամի ժամանակ», ինչպես նաև հայտարարեց, որ «կան հարցեր, որոնք քննարկման կարիք չունեն. այն է` Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները»: Չնայած Հայաստանի ներսում բուռն քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, ռուսական հեռուստաալիքներով հեռարձակվող վերլուծական հաղորդումները և թոք-շոուները դադարեցրել են հայկական թեմայի քննարկումը: Կադրի հետևում է մնացել ոչ միայն Փաշինյանի ընտրվելը, այլ նաև կառավարության ձևավորումը, Պուտինի հանդիպումը Հայաստանի նորընտիր վարչապետի հետ: Եթե հաշվի առնենք, որ Փաշինյանի ընտրվելուց առաջ ռուսական հեռուստաալիքներով հեռարձակվել են սյուժեներ հայկական հեղափոխության մասին, ապա հեռուստադիտողի մոտ կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ Հայաստանում իրադարձություններն ուղակի որևէ զարգացում չստացան: Ի տարբերություն Կրեմլի պաշտոնական դիրքորոշման, կրեմլամետ որոշ վերլուծաբաններ կրկին շեշտադրված բացասական արձագանք տվեցին Հայաստանում ընթացող իրադարձություններին: Ամենահայտնի և միևնույն ժամանակ ամենասկանդալային հայտարարությամբ հանդես եկավ նախկին լրագրող, ներկայում «Ռոսնեֆտ»-ի գլխավոր քարտուղար Միխայիլ Լեոնտևը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում: Նրա հայտարարությունը մեդիաիրադարձություն դարձավ միայն Փաշինյանի վարչապետ ընտրվելուց առաջ: Մասնավորապես, Լեոնտևը հայտարարել է, որ «Հայաստանը բեռ է Ռուսաստանի համար, ոչ մեկին պետք չէ բացի Ռուսաստանից»: Ստեղծված կոնֆլիկտային իրավիճակը ստիպված մեկնաբանեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, որը մայիսի 8-ին հայտարարեց, որ այդ հայտարարությունները ոչ մի ընդհանուր բան չունեն Հայաստանի հանդեպ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ: Մի քանի օր անց Լեոնտևը պաշտոնապես ներողություն խնդրեց Փաշինյանից իր մեկնաբանությունների համար: Հակաարևմտամետների շրջանում բավականին բարձր է հայկական հեղափոխության հանդեպ թերահավատությունը: Օրինակ՝ «Վզգլյադ» հակալիբերալ պարբերականը կարծում է, որ Հայաստանի նոր կառավարությունը կաշխատի ի շահ գործարար Գագիկ Ծառուկյանի, որի դաշինքն աջակցել է Փաշինյանի թեկնածությանը: Նույն հոդվածում հեղինակն ակնարկում է, որ հեղափոխության հետևում կանգնած են «ամերիկացի մասնագետները»: Լրագրող Մաքսիմ Շևչենկոն կասկածում է, որ հայկական հեղափոխությունը կապված է Սիրիայում հակամարտության հետ և ակնարկում է Հայ-ամերիկյան ասոցիացիայի հատուկ դերի մասին: Քաղաքագետ Սերգեյ Մարկովը քննադատորեն է դիտարկում Հայաստանի նոր կառավարության կազմը՝ համարելով, որ դրանում ամերիկյան ազդեցությունը շատ մեծ կլինի (Մարկովի ուշադրությունը գրավում է Դարոն Աճեմօղլուն՝ ամերիկացի լիբերալ տնտեսագետ, որը դարձել է Փաշինյանի խորհրդականը): Ալեքսեյ Գորդեևը «Զավտրա» թերթում գրում է, որ հայկական հեղափոխությունը պատրաստվում է անցում կատարել նոր, բաց հակառուսական փուլի: Հայտնի բլոգեր Էլ Մյուրիդը (Անատոլի Նեսմիյան) կարծում է, որ Հայաստանն ի վիճակի է գնալ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման ճանապարհով՝ չնայած հարևան Թուրքիայի և Ադրբեջանի հետ խնդրահարույց հարաբերությունների: Հայաստանի նոր կառավարության կազմի և գործողությունների գնահատականը, որը տալիս է հեղինակը մեկ այլ հոդվածում, ավելի շատ դրական է: Ինչ վերաբերում է ռուսական լիբերալ և ձախ ընդդիմությանը, ապա գնահատականները տարբեր են՝ խանդավառությունից մինչև թերահավատությունը: Թերահավատությունը կապված է առաջին հերթին Փաշինյանի հավաստիացման հետ՝ կապված Հայաստանի և պուտինյան Ռուսաստանի միջև ռազմավարական դաշնակցությունը պահպանելուն: Օպտիմիստներն օրինակ ենթադրում են, որ Փաշինյանը «հարմարավետ» չի լինի Պուտինի համար, քանի որ քաղհասարակության դրածոն է, մանավանդ, եթե նրա պայքարը կոռուպցիայի դեմ հաջողվի: Կարող է տպավորություն ստեղծվել, որ Կրեմլը հույս ունի, որ Հայաստանը՝ անկախ ներքին քաղաքական իրավիճակի զարգացման տարբերակներից, կմնա ռուսական արտաքին քաղաքական սցենարների առաջնագծում: Առկա մտահոգության մասին պաշտոնական Մոսկվան բացահայտորեն չի հայտարարում, բայց արտահայտում է դիրքորոշումն իր պաշտոնական հեռուստաալիքների միջոցով: Ընդհանուր առմամբ Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին հրապարակումները ռուսական մեդիատարածությունում զգալիորեն նվազել են: Հայաստանում լիբերալ արժեքներ ունեցող ուժերի համար տեղեկատվական այս լռությունը լավ լուր է, հավանական նշան առ այն, որ ռուսական իշխանությունները դեռ որոշ ժամանակ ավելի ակտիվ չեն միջամտի Հայաստանի գործերին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes «TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ ԱՄՆ-ում գործող իմ ընկերությունը սեպտեմբերին ձեռք բերեց Թեղուտի պղնձի հանքավայրը, որը մեծությամբ երկրորդն է Հայաստանում. Կոնստանտին Սոկոլով Հայր և որդի Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունները հետաձգվեցին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով․ թուրք փորձագետ Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video) Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am