«Կիսաբաց նամակ՝ Հրաչ Մուրադյանին». Դավիթ Ասատրյան

Բանաստեղծ Դավիթ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կիսաբաց նամակ՝ Հրաչ Մուրադյանին Հարգելի բարեկամ. Չեմ ուզում հավատալ, թե դուք չեք գիտակցում Ձեր թիմի կատարած հանցանքի ծանրությունը: Այո՛, հանցանք, որը գործել եք ոչ միայն հեռուստադիտողի, այլ առաջին հերթին ձեր հաղորդման մասնակիցների հանդեպ: Չնչին բացառություններով, դուք եթեր եք դուրս բերել մեր հասարակության տականքին, այդ տականքի գործածած լեզուն, նրա մտածողությունն ու աշխարհընկալումը: Դուք հետևողականորեն ՍՈՎՈՐԱԿԱՆ եք դարձրել արտասովորը, նորմալ եք դարձրել աննորմալը: Բառամթերքի այն սոսկալի աղբանոցը, որ դուք եթեր եք տվել, չի կարող իր ազդեցությունը չունենալ ունկնդրի վրա, հատկապես, եթե այդ ունկնդիրը չունի հաստատուն կրթություն և բառապաշար: Այս ամենին զուգահեռ՝ ձեր աշխատանքը կատարվել է, մեղմ ասած, շատ սիրողական մակարդակով, դուք փորձել եք` «բահով ու քլունգով սրտի վիրահատություն անել»: Մի՞թե խոցելի խավի հետ կարելի է նման կերպ աշխատել: Ամբողջ աշխարհում հասարակությունից դուրս մնացած անհատների հետ աշխատանքի համար գործում են ամբողջական ինստիտուտներ, տարիներով մասնագետներ են պատրաստվում դրա համար, անգամ ամեն խնդիր ունի իր առանձին մասնագետը: Ձեր հաղորդաշարի շրջանակներում (կրկին չնչին բացառություններով), որպես մասնագետ (expert) հանդես են գալիս մարդիկ, որոնք հենց իրենք ունեն մասնագետի կարիք: Շատ հաճախ մասնագետներն ու օգնության դիմածները ոչնչով չեն տարբերվում իրարից: Այս ամենը գրելուց առաջ համացանցում դիտեցի Ձեր մի քանի հաղորդում, իհարկե, ոչ ամբողջական: Կարելի է խելագարվել պարզապես, իրավաբանը Նախկին հանցագործին սպառնում է հիշեցնել` «կոշի գաղութը հին թվերով», մեկ այլ տեղում մասնագետը մեծահասակ կնոջն ասում է` «ձեր տղան բոզ է» , մի ուրիշ տեղում մասնագետն ու հիվանդը հիստերիկ կերպով բղավում են իրար վրա: Վստահ եմ, որ ոչ մի մասնակից չի հեռացել այս հաղորդման տաղավարից իր խաղաղությունը գտած, իր հարցերի պատասխանները մտքում: Սա՞ է ձեր օգնությունը մարդկանց... Դադարեցրեք այս ամենը, դուք բավական հետաքրքիր դեմք եք եթերում, փոխեք Ձեր աշխատանքի ֆորմատը, փորձեք հարմարվել նոր իրականության հետ, հակառակ դեպքում պարզապես դուրս կմնաք խաղից...»

դիտվել է 414 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am