Նիկոլ Փաշինյանը «ատամներով կպահի» գլխավոր դատախազին

«Սասնա ծռերի» ազատ արձակման պահանջը կանգնել է նոր իշխանության կոկորդում ու առաջ չի գնում: Բողոքի ցույցեր, քննադատություններ, փողոց փակել, բոլոր միջոցները երկշաբաթյա կյանք ունեցող կառավարության դեմ կիրառվել են, բայց Փաշինյանը չի շտապում Ծռերի հարցում, ոչ էլ տեսության է գնում այդ պահանջով մոտ մեկ ամիս հացադուլ անող Գարեգին Չուքասզյանին: Կալանավայրից բաց նամակով  հանդես եկան նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը ու «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը: Նամակում մասնավորապես նշել են, թե Փաշինյանը նշված քաղբանտարկյալների հարցում եթե անհապաղ ազատման որոշում չկայացնի, ապա իրավիճակը ավելի կսրվի՝ տեղի տալով վտանգավոր զարգացումների, իրենց տպավորությամբ՝ վարչապետ Փաշինյանը «լվացել է ձեռքերը»: Փաշինյանն արձագանքել է նամակին, ասելով .«Քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացն, ինչպես գիտեք, սկսվել է և կշարունակվի: Բայց ես ուզում եմ հստակ արձանագրել մի բան՝ չի կարելի բռնության սպառնալիքներով և բռնության սպառնալիքների ակնարկներով խոսել ժողովրդի հետ»: Իհարկե, Փաշինյանի նախազգուշացումը ընկալելի չէ թեկուզ միայն այն պատճառով, որ ինը եւս սպառնալիքների ու ճնշման ներքո է հասել վարչապետի պաշտոնին, ճնշել ու սպառնացել է ՀՀԿ-ին, որի հետեւում նույնպես ժողովուրդ է կանգնած: Բայց դրանից ավելի հետաքրքրական է նրա պարզաբանումը. «Պետք է ճշտել, թե ինչ է նշանակում՝ ձեռքերը լվանալ: Եթե խոսքն այն մասին է, որ ես ասել եմ՝ չեմ պատրաստվում դատավորներին հրահանգներ տալ, ես հաստատում եմ իմ այդ դիրքորոշումը, որովհետև որևէ նպատակով դատավորներին հրահանգ տալու գործընթաց սկսելը նշանակում է սկսել «սերժսարգսյանացման» գործընթաց: Ես այդպիսի գործընթացի մեջ ինքս ինձ չեմ դնի: Հակառակ դեպքում, եթե մենք մի անգամ դատարանին որևէ հրահանգ տանք, դատարանն այլևս երբեք առանց մեր հրահանգի չի աշխատի: Մենք շատ կարևորում ենք անկախ դատական համակարգի կայացումը Հայաստանի Հանրապետությունում և դրա համար տեսնում ենք երկու գործնական անելիք: Առաջինը՝ որպեսզի դատարաններին իշխանական կաբինետներից և որևէ տեղից ապօրինի հրահանգներ չտրվեն, և երկրորդ՝ պետք է ապահովենք, որ որևէ դատավոր կաշառքով դատավճիռ չկայացնի»,- ասել է Փաշինյանը: Ըստ էության ,Փաշինյանը Ծռերի ճակատագիրն ամբողջովին դնում է դատական իշխանության վրա, որը փաստացի ձեւավորել է ՀՀԿ-ն, բայց եթե հիշենք Քոչարյանի անհապաղ որոշումը մի խումբ ՀՅԴ-ականների հարցում եւ այն իրավիճակը, որը նման է այսօրվան, ապա կարող ենք ասել, որ Փաշինյանը իսկապես ձեռքերը լվանում է «Սասնա ծռերից» ու գնդակն ուղարկում դատական իշխանության դաշտը: Այս համատեքստում է, որ Գլխավոր դատախազի հրաժարականի պատճառը ակամայից դուրս է մղվում օրակարգից: Գոնե Փաշինյանն ունի մի քանի հիմնավոր պատճառներ,ավելի ճիշտ՝ շահադիտական նկատառումներ, որպեսզի զերծ մնա այդ պահանջն օրակարգ բարձրացնելուց: Առաջին, պարզ է, որ Ծռերի դեպքում գործ ունենք ոչ թե շարքային քաղբանտարկյալների, այլ մարդկանց, որոնց պայքարի արդյունքում կան զոհեր: Նրանց ազատ արձակումն ինքնին նախադեպային կդառնա ու մեծ հարված կհասցնի Հայաստանի միջազգային հեղինակությանը: Ազատ արձակել՝ թքած ունենալով այդ հեղինակության ու վտանգավոր նախադեպի հետևանքների վրա,թե պահել դատախազին ու ողջ պատասխանատվությունը դնել նրա ուսերին, անշուշտ, նախընտրելի է վերջինը: Դրանից բացի նոր իրավակարգավորմամբ գլխավոր դատախազի թեկնածու կարող է առաջադրել Պետաիրավական հանձնաժողովը, որտեղ ՀՀԿ-ն մեծամասնություն է: Մի պահ պատկերացնենք, որ հաջողվեց դատախազին հրաժարականի դիմում պարտադրել, իսկ ով կարող է վստահեցնել, որ իրավասու հանձնաժողովը մեկ ուրիշ ՀՀԿ-ականամետ թեկնածու չի ներկայացնելու: Մյուս կողմից՝ Փաշինյանը եթե հաջողի գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացնել յուրայինի, դիցուք շրջանառվում է Էդմոն Մարուքյանի անունը, սա էլ իր հետ կարող է գլխացավանք բերել, այս դեպքում ՀՀԿ-ն կհայտարարի, որ իրենք իշխանական մյուս թեւի կողմից ճնշումների են ենթարկվում, ցանկացած անհաճո որոշումը կմեկնաբանեն այս լույսի ներքո: Այս ամենը աչքի առաջ ունենալով, Նիկոլ Փաշինյանի լավագույն լուծումը կլինի այն, որ աչքի լույսի պես պահի դատախազին: Ձեռքի հետ էլ բողոքի ակցիաներ կազմակերպի վերջինիս դեմ, որպեսզի այդ պաշտոնյան դառնա ավելի ենթարկվող ու կառավարելի: Անի Սահակյան

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes «TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ ԱՄՆ-ում գործող իմ ընկերությունը սեպտեմբերին ձեռք բերեց Թեղուտի պղնձի հանքավայրը, որը մեծությամբ երկրորդն է Հայաստանում. Կոնստանտին Սոկոլով Հայր և որդի Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունները հետաձգվեցին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով․ թուրք փորձագետ Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video) Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am