Վարչապետը խախտեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքը. iravunk.com

Հիշո՞ւմ եք, որ ընդամենը մի քանի տարի առաջ դեռեւս ԱԺ ընդդիմադիր պատգամավոր ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸմեծ աղմուկ էր բարձրացրել՝ նշելով, որ խախտվել է Լեզվի մասին պետական օրենքը: Նա դատապարտել էր, որ Ազգային ժողովում Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի նիստին ռուս քաղաքական վերլուծաբան, «Ռուսաստանն այսօր» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովի հետ մասնավոր զրույցներում հայ պատգամավորները խոսել են ռուսերեն: Եվ ուրեմն՝ այդ օրվանից շատ չանցած՝ արդեն, որպես ՀՀ վարչապետ, այսօր Նիկոլ Փաշինյանը «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառման ժամանակ ի պաշտոնե բեմից ելույթ ունենալով՝ խոսեց ո՛չ ավել, ո՛չ պակաս իր «կոտրտված» անգլերենով, ընդ որում՝ առանց համաժամանակյա հայերեն թարգմանության: Գուցեեւ սա կարելի էր համարել տեխնիկական խնդիր, եթե խոսքը չգնար էլիտար այն դպրոցի մասին, որտեղ պայմաններն ապահոված են ամենաբարձ մակարդակով: Իսկ դպրոցի հիմնադիրներից գործարար ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ձեռքն էլ, ինչպես ժողովուրդը կասեր, «քարի տակ չէ», որ գոնե թարգամանիչ սարքերով ապահովեր դահլիճը: Ինչեւէ, մեզ մնում է հիշեցնել «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի «բ» կետը, որտեղ սահմանված է, որ համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների եւ պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ պետք է ապահովվի ոչ հայերեն ելույթներին զուգահեռ հայերեն թարգմանությունը։ Այնպես որ, այս դրույթին հակասող ցանկացած երեւույթ կամ քայլ համարվում է հակաօրինական:  

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am