Ձեզ կփակի ժամանակը․ կիսաբաց նամակ Հրաչ Մուրադյանին

hraparak.am

Հարգելի պարոն Մուրադյան, կարծիքի և ազատ խոսքի ջատագովիդ նախ կկամենայի հիշեցնել լրագրողական մի չգրված կանոն՝ բարեկիրթ լինել նույնիսկ այն դեպքերում, երբ քննադատությամբ փորձում են Ձեզ ոչնչացնել, բարեկիրթ լինել ուրիշի ազատ խոսքի իրավունքը հարգելու չափ։ Եվ եթե վարչապետը նախընտրում է մարդկանց հետ շփման տեսաուղերձի՝ «լայվ» ձևը, հարկ չկա դա դարձնել մանրախնդիր հեգնանքի առարկա։ Մանավանդ որ խիստ կասկածելի է, թե Դուք կկարողանայիք նույնպիսի անմիջականությամբ օգտվել այդ ձևից․ չէ՞ որ Դուք բնական խոսքի, ուղիղ եթերի ջատագովներից չեք ամենևին․ Ձեր աստվածը մոնտաժն է, ասել է թե՝ շինծու, կեղծված-«բնական» խոսքը, հետևաբար մի հեգնեք մի բան, ինչը Ձեզ հասու չէ։ Բարեկրթության սահմաններում չէ նաև վարչապետին «հրավիրել» ծանոթանալու երկրի սոցիալական ծանր վիճակին․ բարեկիրթ չէ, որովհետև վարչապետը հատատ ավելին գիտե այդ վիճակի մասին։ Մինչ Դուք 8 տարի առաջ կհղանայիք հեռուստատեսային ինչ-որ շոուի միջոցով ժողովրդի սոցիալական կարիքները հոգալու մարդասիրական վեհ գաղափարը, Ձեզ զայրացրած վարչապետը բանտում էր՝ ի սեր այն մարդկանց վիճակի բարելավման, ովքեր ոչ այնքան Ձեր հիշատակած բարերարությունների կարիքն ունեին, որքան՝ մի երկրի, որտեղ սոցիալական կարիքները սոսկ բարերարությամբ չեն լուծվում։ (Ի դեպ, խորհուրդ կտայինք այցելել երկու, երեք․․․ ութ տարի առաջ Ձեր օգնությամբ բարերարված ընտանիքներ և համոզվել՝ Դուք իսկապե՞ս նրանց փրկել եք սոցիալական ծանր վիճակից, թե՞ ամեն ինչ նույնն է՝ առաջվա պես)։ Եվ, վերջապես, բարեկիրթ չէ ինքնաբավորեն սևեռվել հեռուստատեսային մի շոուի սոցիալական բաղադրիչի վրա, երբ դրա (Ձեր սեփական անհամեստությամբ՝ «երկրի թիվ 1 թոք-շոուի») գլխավոր «բաղադրիչը» կյանքի հատակում հայտնված, աղճատված կենսակերպ ու կենսագրություն ունեցող, կասկածելի բարոյականության կրող ու վարքի տեր, նույնիսկ կասկածելի մտավոր հասունություն ունեցող հարյուրավոր ու հազարավոր խեղճ մարդկանց շոուի հերոս դարձնելու քաղաքականությունն է։ Ահա՛ թե որն է Ձեր հեռոստատեսային-լրագրողական գործունեության «թիվ 1» վտանգը, որ վտանգ է նաև «երկրի՛» համար։ Հարկ եմ համարում ընդգծել, որ Դուք, պարոն Մուրադյան, այնքան էլ իրավացի չեք, երբ վարչապետի անգո սպառանալիքին ընդդիմանալով հայտարարում եք, թե՝ «Կիսաբաց լուսամուտները» «պատմել է, պատմում է և կպատմի այս երկրի բնակչի՝ քաղաքացու մասին»։ Ամբողջ խնդիրն այն է, որ Դուք պատմում եք այս երկրի ո՛չ քաղաքացու մասին, որովհետև Ձեր «պատմություններով» քաղաքացի՛ չի ձևավորվում․ ձևավորվում է ընդամենը ցածրաճաշակ հեռուստադիտող, որը Ձեր հաղորդումից հետո հեռուստացույցի ալիքը փոխում է՝ հիմա էլ նայելու «Քարե դարդ» և ուրիշ՝ մեր ժողովրդի գլխին «դարդուցավ» դարձած սերիալային աղբ։ Եվ վերջինը։ Ձեր արձագանքը Դուք ավարտում եք ՀՀ Սահմանադրությունից կարծիքի ազատությունն ամրագրող մի հոդվածի հիշատակմամբ։ Ակնհայտ է, որ Դուք վախեցել եք, թե վարչապետն ինչ-որ լծակներով կփակի Ձեր հաղորդաշար-շոուն, և շտապել եք պաշտպանվել Սահմանադրությամբ։ Եվ սա էլի ապացույց է այն բանի, որ Դուք այնքան էլ լավ չեք ըմբռնել վարչապետի ասածի էությունը։ Նա երբեք ազատ խոսքի լուսամուտ՝ բաց թե կիսաբաց, իհարկե չի փակի։ Ձեզ կփակի ժամանակը և այն սերունդը, որի համար Դուք վաղուց ժամանակավրեպ եք։

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am