Թիրախավորել էին Նիկոլ Փաշինյանին. Բաղրամյանում ծանր վնասվածք ստացած ճարտարապետը դեռ չի կարողանում առանց հենակների քայլել (տեսանյութ)

Factor.am-ը գրում է. Թավշյա հեղափոխության օրերին ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքներին մասնակցած և Բաղրամյանում ապրիլի 16-ին ծանր վնասվածք ստացած 44-ամյա ճարտարապետ Զավեն Գրիգորյանը դեռևս չի կարողանում առանց հենակների քայլել։ «Կարծում եմ իմ միսիան կայանում էր նրանում, որ այդ հարվածը եկավ ինձ վրա և ոչ թե Նիկոլ Փաշինյանի։ Վերլուծել եմ, մտածել ու հասկացել, որ իրականում ձեռքով նետված նռնակները թիրախավորել էին Նիկոլ Փաշինյանին և եթե նրան շարքից հանեին շարժումը կմարեր»,- վերհիշելով դեպքերն ասաց Զավենը։ Բաղրամյանում նետված նռնակներից մեկը հայտնվել էր Զավենի ոտքերի տակ, որի հետևանքով ոտքը կոտրվել էր ու այրվել, պայքարի օրերին նա վերակենդանացման բաժանմունքում էր, վիրահատության էր ենթարկվում, բայց պատմեց, որ անգամ այդ վիճակով «ընդվզել է»․ «Արցախի փողոցից, երբ Նիկոլ Փաշինյանին բերման ենթարկեցին, վերակենդանացման բաժանմունքում էլ չդիմացա ու սկսեցի գոռալ՝ «քայլ արա՛, մերժիր Սերժին», բժիշկները հավաքվեցին ու հասկացա, որ ամեն մեկն իր տեղում պիտի ընդվզի, որովհետև նրանց վախն այնքան մեծ էր, որ կարող էին վնասել Փաշինյանին»։ Զավենի համար առաջին օրերին անհավատալի էր, որ հաղթանակի կհասնեն․ «Խելքս ասում էր, որ չի ստացվելու, բայց սրտով զգում էի, որ լինելու ա»։ Ամեն դեպքում գրանցված արդյունքն իրեն չի գոհացնում, Զավենը նշեց, Սերժ Սարգսյանի հրաժարականը բավարար չէ․ «Ես կուզենայի ամբողջ ՀՀԿ-ի կապիտուլացիա, նրանք մեզ հանգիստ չեն թողնի։ Մենք հեղափոխության առաջին փուլն անցանք, բայց բոլորը պետք է հասկանան, որ սպասվում է բարդ փուլ»։ Մանրամասները՝ տեսանյութում։

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am