Նախարարի միտքը չի համապատասխանում իմ պատկերացրած որակական չափանիշին (լուսանկարներ)

Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի գրառմանը։ Նա գրել է․ «Երեկ ՀՀ սփյուռքի նախարարը ՖԲ գրառմամբ հայտնել է, որ որոշել է հեռացնել նախարարության նախաձեռնությամբ փակցված «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառները՝ այն հիմավորմամբ, որ քաղաքացու հետ այդ որակի շփումն անընդունելի է։ Ինչ խոսք, ճանապարհին տեսնելով այդ պաստառները, ինքս էլ բացասական զգացողություն էի ունենում։ Պաստառի ուղերձն ինձ թվում էր «մարդ-հայրենիք» հարաբերություններին պետության անհամաչափ միջամտության դրսևորում։ Ինքս շատ լավ գիտեմ, թե ինչ եմ անում Արցախի համար, և, որ ավելի կարևոր է, ինչ չե՛մ արել ու չեմ անում իմ հայրենիքի Արցախյան հատվածի համար։ Եվ դա իմ ներքին երկխոսության խնդիրն է, պետք չէ ինձ պետության անունից հարցնել (вопрошать): Մի խոսքով, պաստառը մոտիվացնող չէր։ Բայց ՖԲ նույն գրառմամբ նախարարի հայտնած մյուս միտքը, անկեղծ ասած, նույնպես չի համապատասխանում այս լուրջ ու նուրբ հարցով հանրային հաղորդակցության՝ իմ պատկերացրած որակական չափանիշին։ Մասնավորապես, նախարարն արձանագրում է, որ «հայ ժողովուրդն արել է, անում է և մշտապես անելու է ամեն բան Արցախի համար՝ անկախ պաստառներից:» Տվյալ համատեքստում այս պնդումն ինձ թվում է չափազանց լոզունգային և անբավարար նրբանկատ։ Չկա՞ն արդյոք «Հայաստան-Սփյուռք-Արցախ» տիրույթում մոտիվացնող ուղերձներ։ Եթե՝ կան, չկա՞ արդյոք հանված պաստառների փոխարեն դրանք տեղադրելու անհրաժեշտություն։ Ես անկեղծորեն կցանկանայի հանված պաստառների տեղում տեսնել նորերը։ Օրինակ՝ կարող եք օգտագործել Նորման Ռոքվելի հանրահայտ “Freedom from fear” նկարի կոնցեպցիան ու կոմպոզիցիան։ Կամ կարող եք նրբանկատորեն կոմունիկացնել այն միտքը, որ Արցախի երեխաներն ունեն որակյալ կրթություն ստանալու նույն իրավունքները, ինչ, օրինակ, Գլենդելի երեխաները։ Վստահ եմ, ունեք ստեղծարար ներուժ ճիշտ ուղերձներ ձևակերպելու համար»: Фото Ruben Melikyan. Фото Ruben Melikyan.  

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am