Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. վթարի են ենթարկվել Տաշիրի ոստիկանության ծառայողները. ջոկի հրամանատարը տեղում մահացել է

Երեկ՝ մայիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19: 30-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ, 41-ամյա Հրայր Թովմասյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 DO 880 համարանիշի ավտոմեքենայով Նորաշեն-Տաշիր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ կողշարջված վիճակում հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Թովմասյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորներ, Ստեփանավան քաղաքի բնակիչ, 32-ամյա Կարեն Քոչարյանը, Լոռու մարզի Կողես գյուղի բնակիչ, 27-ամյա Արեն Մամաջանյանը և Տաշիր քաղաքի բնակիչ, 28-ամյա Վալերի Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վ. Թորոսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, քննիչ Ֆ. Նազարյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր ոստիկանության Տաշիրի բաժնի պարեկապահակային ծառայության ջոկում՝ որպես հրամանատար, վիրավորներից Կ. Քոչարյանը աշխատում է ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ մասում, Ա. Մամաջանյանը աշխատում է ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ մասի ձերբակալվածների պահման վայրում, իսկ Վ. Գասպարյանը աշխատում է ոտիկանության Տաշիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում՝ որպես օպերլիազոր: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, SHAMSHYAN.com-ի թղթակցին էլ հավաքավծները ասել են, որ օպերատիվ են գործել Տաշիրի հիվանդանոցի բժիշկները, իսկ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Լոռու մարզի ոստիկանապետը, քննչական վարչության պետն ու ՃՈ վաշտի հրամանատարը:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am