Բագրատաշենի մաքսակետի պետը աշխատանքից ազատվելու դիմում է գրել

Բագրատաշենի մաքսակետի պետ Հովհաննես Հարությունյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ «Ազատության» հարցին ի պատասխան նա նշեց, թե դա իր «անձնական որոշումն է և վերադասից ազատման դիմում գրելու պահանջ չի ներկայացվել»։ «Իմ աշխատանքից ազատվելու մասին դեռևս պաշտոնական որոշում չկա»,-հավելեց Հարությունյանը։ Մեկ շաբաթ առաջ՝ ՊԵԿ նախագահի հրաժարականից անմիջապես հետո, «Ազատությանը» տված հարցազրույցում Հարությունյանը նշել էր, որ մտադիր չէ հրաժարական տալ և, որ «շարունակում են իրենց բնականոն աշխատանքը՝ առանց գործելաոճի փոփոխության»։ Հարությունյանը չմեկնաբանեց, թե ինչո՞ւ մեկ շաբաթ անց փոխեց իր որոշումը։ «Այդպես եմ նպատակահարմար գտել»,-ասաց նա։ Բագրատաշենի մաքսակետի պետը հերքեց նաև, թե իր հրաժարականը կապված է վերջին օրերին մաքսային մարմիններում չարաշահումներ հայտնաբերելու մասին ԱԱԾ հայտարարությունների հետ։ Շեշտեց, որ սահմանային անցակետերում խոշոր տնտեսվարողները մաքսազերծումներ չեն իրականացնում։ Նրանց բեռնատարները սահմանը հատում են կապարակնքված։ Մայիսի 23-ին Բագրատաշենի անցակետում բախում էր տեղի ունեցել մաքսավորների և Թուրքիայից ապրանք ներկրող առևտրականների միջև։ ՊԵԿ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն «ներկրումներ իրականացնող մի խումբ տնտեսվարողներ հրաժարվել են օրենդրությամբ սահմանված կարգով մաքսազերծել ներկրված բեռների մի մասը: Ավելին, անհիմն պահանջել են նվազեցնել նաև մաքսային ձևակերպումների համար օրենքով նախատեսված վճարումների չափը»: «Փաստորեն, տնտեսվարողների նման վարքագծի պատճառով խոչընդոտվել է անցակետի բնականոն աշխատանքը»,-հայտարարել է ՊԵԿ-ը՝ տնտեսվարողներին կոչ անելով կատարել մաքսավորների օրինական պահանջը և «զերծ մնալ անհարկի շահարկումներից՝ ժողովրդավարությունը չհավասարեցնելով ամբոխավարությանը»: Նշենք, որ նույն առևտրականներն անցած շաբաթ Բագրատաշենում «Ազատության» հետ զրույցում կոշտ քննադատության էին ենթարկել Բարգրատաշենի մաքսակետի աշխատակիցներին՝ դժգոհելով նրանց անմարդկային վերաբերմունքից և մաքսազերծման անտրամաբանական գներից։ Թուրքիայից փոքր քանակով հագուստ և սնունդ ներկրող քաղաքացիներն ասում էին, որ ամեն հինգշաբթի անմարդկային պայմաններում 10 ժամ և ավելի են անցկացնում մաքսակետում սահմանն անցնելու համար, քանի որ «առանձնակի վատ վերաբերմունք կա հատկապես Թուրքիայից եկողների նկատմամբ»։ Առևտրականները շեշտել էին նաև, որ իրենցից մեկ կիլոգրամ ապրանքի դիմաց պահանջում են հինգ եվրո, այն դեպքում, երբ, այսպես կոչված, բեռնափոխադրումների «Կարգո» համակարգից օգտվելու դեպքում յուրաքանչյուր կիլոգրամի համար վճարում են 2 դոլար։ Բագրատաշենի մաքսակետի պետ Հովհաննես Հարությունյանը հերքեց նաև, թե իր աշխատանքից ազատվելու դիմումը կապված է այս բողոքների կամ երկու օր առաջ անցակետում տեղի ունեցած միջադեպի հետ։

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am