Արտակարգ իրավիճակ Երևանում

Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-18:30-ի սահմաններում Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 152 շենքի 1-ին մուտքի դիմաց հենապատը փլուզվել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման հետևանքով վնասվել է կայանված վիճակում գտնվող «Nissan Tida» 35 ՕX 595 համարանիշի ավտոմեքենան, և մեկ այլ «Opel» մակնիշի ավտոմեքենա: Հիմնովին վնասվել է նաև քաղաքացիներից մեկի ավտոտնակը: Փլուզման պատճառը անձրևն է եղել, ինչի հետևանքով ողջ բակը հեղեղվել է անձրևաջրերով, և այդ ջուրն էլ իր հերթին լցվել և մինի «վենետիկի» է վերածել շենքի նկուղները: Այնտեղ ջուրը մոտ 1 մետր բարձրություն ունի: Այս պահին միակ սփոփանքն այն է, որ փլուզման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի հրշեջ ծառայության ներկայացուցիչները: Քաղաքացիներն, փրկարարները և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները՝ վտանգելով իրենց կյանքը, մեծ դժվարությամբ «Opel»-ը դուրս են բերել, սակայն «Nissan»-ը դուրս բերելու անհրաժեշտ է հատուկ խումբ և հատուկ տեխնիկա: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ժամանել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցները, սակայն բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում են, որ նշված հատվածը միշտ էլ եղել է վտանգավոր, ու իրենք ավելի քան երեք տարի դիմել են պատկան մարմիններին, սակայն ստացվել է «էշ մի սատկի, գարուն կգա», ու եթե քաղաքապետարանն ու թաղապետարանը օպերատիվորեն արձագանքեին, այն է՝ կատարեին հենապատի երկաթբետոնե ամրացման աշխատանքներ, ապա այսօր կոտրած տաշտակի առաջ չէին հայտնվի: Այս պահին նշված հատվածը հոսանքազրկված է, քանի որ փլուզված հատվածով անցնում են թաղամասը սնուցող էլեկտրալարերը: Դիտահորերը մեծ դժվարությամբ նաև բնակիչներն են բացել, ինչից հետո ջուրն ամբողջովին ցամաքել է, իսկ նկուղներում դեռ «վենետիկ» է: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Հրայր Անտոնյանը: Վերջին ժամանակներս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները կուրծք ծեծելով հայտարարում էին, որ նման դեպքերում իրենք բնակչին միայնակ չեն թողնի ու այս դեպքում քաղաքապետարանն ու թաղապետարանը եթե ցանկություն ունենան, գոնե կփոխհատուցեն վնասված ավտոմեքենաների և իրենից վտանգ ներկայացնող ավտոտնակի տիրոջ կրած վնասները: Իսկ վերջերս էլ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պատասխանատուները հայտարարում էին, որ իրենց ավտոպարկում կան բազմաթիվ ավտոմեքենաներ, որոնք ուզում են չնչին գներով աճուրդի հանել: Այս դեպքում քաղաքապետարանը կարող է բարի կամք դրսևորել, և իր ավտոպարկի բալանսում գտնվող ավտոմեքենաներից՝ որպես փոխհատուցում, հատկացնի տուժած քաղաքացիներին:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am