Աջակցելու եմ ու աջակցություն եմ ստանալու ԱԱԾ տնօրենից ու Վալերի Օսիպյանից. Դավիթ Սանասարյան

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի ու սիրելիներ ջան, այն՝ ինչի մասին գրում եմ, ամիսներ առաջ կթվար, որ գժվել եմ ու երկարատև հանգիստի կարիք ունեմ։ Անկեղծությունս ենթադրում է, որ ընդգծեմ ներքոգրյալը. Վարչապետ Փաշինյանի կողմից Ոստիկանության պետի ու ԱԱԾ տնօրենի նշանակումից հետո լուրջ կասկածներ եմ ունեցել ու կարծում էի, որ խնդիրներ ենք ունենալու։ Ոստիկանապետ Օսիպյանի մասով ավելի հանգիստ էի, քանի որ տարիներ շարունակ իմ աչքի առաջ է իր գործունեությունն իրականացրել, ու անկախ իր հետ ունեցած բազմաթիվ կռիվներից, մենք ունեցել ենք փոխադարձ մարդկային հարգանք։ ԱԱԾ տնօրեն Վանեցյանին չեմ ճանաչել նախկինում ու մամուլում հրապարակված, ականջիս հասած տարբեր տեղեկություններով անհանգիստ էի։ Անկեղծությունը ենթադրում էր, որ էս մասին ասեի նաև իրեն ու արել եմ դա։ Հիմա այն ինչ գրում եմ, գրում եմ ամենայն պատասխանատվությամբ. հիմա, առավել ևս երբեք, մի բանում վստահ եմ. վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային ամենակարևոր որոշումները եղել են Ոստիկանության պետի ու ԱԱԾ տնօրենի նշանակումները։ Տեղեկացնում եմ, որ հանդիպել եմ Վալերի Օսիպյանի ու Արթուր Վանեցյանի հետ, բավականին լուրջ ու կարևոր քննարկումներ ենք ունեցել։ Բայց մինչ հանդիպելը իմ բոլոր խողովակներով ուսումնասիրել եմ նրանց կողմից վերջերս իրականացված բոլոր օպերացիաները, որոնց մի մասը հանրային են ու շատերի համար՝ տեսանելի, ասում եմ՝ ես՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ աջակցելու եմ ու աջակցություն եմ ստանալու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից ու Ոստիկանապետ Վալերի Օսիպյանից, որպեսզի Հայաստանում կոռուպցիա կոչվածը, ապօրինություններն ու կամայականությունները հիմնովին արմատախիլ արվեն։ Մենք պատրաստակամություն ենք հայտնել, որ այս անելու ենք անընդհատյա ռեժիմով, ամբողջությամբ աջակցելու ենք վարչապետ Փաշինյանին ու թիմին, որպեսզի իրականցվի մեր բոլորի երազանքը։ Մի ավելորդ անգամ հիշեցնեմ, որ ոչ մի բանի առաջ չեմ կանգնելու, ոչինչ ինձ հետ չի պահելու որպեսզի կերտենք աշխարհի ամենաօրինակելի, զարգացած ու ուժեղ պետություններից մեկը։ Սիրելիներս, ոչ թե ակնկալում եմ ձեր վստահությունը, այլ՝ աջակցությունը, որ միասին իրականացնենք մեր երազանքները։ Դավիթ Սանասարյան»

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Բազմաթիվ արցախցի ընտանիքներ ծանր ժամանակներում ստացել են Ծառուկյանի աջակցությունը. Նժդեհ Իսկանդարյան Մեր երկրի դատաիրավական համակարգը վաղուց արդեն շոուների կազմակերպման բյուրո է դարձել Նորվեգիան 300 միլիոն դոլար կհատկացնի Այսօր դա կարող է լինել Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած գործիչ, երբ իրավունքը ստորադասվում է վենդետային Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան Ծառուկյանի ձերբակալությունը հաղթանակ չէ, այլ հուսահատություն է․ Աբովյան ԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգին Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել Գագիկ Ծառուկյանի գործով նոր ձերբակալվածներ և կալանավորվածներ կան ՍԴ-ն հրապարակեց որոշման մանրամասները ՆԱՏՕ-ն պետք է նվազեցնի կախվածությունը ԱՄՆ-ից․ Ֆոն դեր Լայեն և Ռյուտե Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրը կարանտինում են․ Sputnik Արմենիա Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց «Նիկո՛լ, Ծառուկյանի առյուծներից ի՞նչ ես ուզում․ դու մի ղռերի կատու չես կարողանում պահել»․ մանկավարժ (video) ՀՀ-ում 4 տնտեսություն է կարողանում ձկնարդյունաբերական արտադրանք արտահանել Եվրոպա․ news.am Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ․ Արթուր Սուքոյան Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում». ՌԴ ԱԳՆ Ուժային կառույցները չպետք է դառնան քաղաքական պայքարի մասնակից․ փորձագետ «Նիկո՛լ, առյուծները, որ մտան ԱԺ, էդ շակալները․․․»․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am