«Այդ դպրոցում ուսուցչական կազմի մեջ դեռ լարվածություն կա». Արայիկ Հարությունյան

Հայաստանի Հանրապետությունում գործող որոշ դպրոցներում իրականացվող անթույլատրելի ցանկացած գործողություն պետք է վերացվի: Լրագրողների հետ զրույցում այս մասին շեշտեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Ինչպես հավաստիացրեց՝ դպրոցներում «Վերջին զանգ»-ի միջոցառումների համար իրականացվող դրամահավաքներն աստիճանաբար վերանում են:«Մեր հորդորներն ու կոշտ պահանջներն արդյունք են տվել: Դրամահավաքն ամբողջությամբ չի վերացել, բայց տոկոսային հարաբերությամբ պակասել է: Առավոտյան ոչ ամբողջական ինֆորմացիա եմ ստացել երեկվա հետ կապված, որ ոչ մի ավտոմեքենա տուգանային հրապարակ չի տարվել, և սա վկայում է, որ մեր աշակերտներն ու նրանց ծնողներն ավելի իրավագիտակից են դարձել և լսել են մեր հորդորները»,- ասաց Հարությունյանը: Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի շուրջ արծարծվող խնդիրների վերաբերյալ նախարարն ընդգծեց, որ իրենք դեռ ունեն անելիքներ: «Այդ դպրոցում ուսուցչական կազմի մեջ դեռ լարվածություն կա և ես, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի հետ փորձելու եմ լուծումներ գտնել այդ խնդրի վերաբերյալ: Ես կփորձեմ նրանց հետ միասին այդ հարցերին լուծում գտնել, որովհետև այն մթնոլորտը, որ ձևավորվում է դպրոցներում այնքան էլ չի նպաստում նման խնդիրների լուծմանը: Նախկինում որոշ տնօրեններ, ուսուցիչներ, ծայրահեղ անթույլատրելի գործողություններ են իրականացրել: Այժմ մենք կփորձենք լուծել այդ խնդիրները` համագործակցելով ծնողների և աշակերտների հետ, իսկ որտեղ հանցակազմ է եղել, նաև իրավապահների հետ»,- եզրափակեց նախարարը:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am