«10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ են ներկայացնում»

«Փաստ» օրաթերթը գրում է. Երգիչ–երգահան Արթուր Իսպիրյանը թեև գոհ է նոր կառավարության գործելաո- ճից, բայց երգչի համար հասկանալի չէ մարդկանց կողմից դրսևորվող անհամբերությունը: «Նոր կառավարության գործելոճից միայն ես չէ, որ գոհ եմ: Իմ ընկերները, ում հանդիպում եմ, բոլորը շատ բարձր են գնահատում: Երանի այսպես շարունակվի, ու ունենանք այն հայրենիքը, որի մասին երազում ենք: Բայց կա մի բան, որը չեմ հասկանում: Օրինակ՝ Ազգային ժողովում 10 օրվա կառավարության առաջ հանրապետականներն այդ ի՞նչ պահանջներ են ներկայացնում: Այն խնդիրներն են ներկայացնում, որոնք իրենք 20 տարի չեն կարողացել լուծել: 20 տարի խեղաթյուրել են երկիրը, ամեն ոլորտ փտեցրել են ու հիմա հարցերի արագ լուծումներ են պահանջում: Սա ուղղակի ծիծաղելի է: Այն մարդիկ, ովքեր երկիրն այս վիճակին են հասցրել ու այդ վիճակով հիմա հանձնեցին ժողովրդին, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Նրանք երկիրը այս վիճում հանձնեցին ոչ թե Նիլոլ Փաշինյա- նին, այլ ժողովրդին: Հիմա ժողովուրդն է տերը: Այն, ինչ որ կատարվում է, կատարվում է ժողովրդի կողմից: Ես չեմ հասկանում նաև անհամբեր մարդկանց, չեմ հասկանում անհամբերությունը: Ուզում են մի օրում, մի ժամում լինի այդ ամենը, չեն հասկանում, որ ժամանակ է պետք: 20–25 տարի խեղաթյուրեցին բոլոր ոլորտները, իսկ նոր կառավարությունը չի կարող կարճ ժամանակում բոլոր հարցերը կարգավորել»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Արթուր Իսպիրյանը: Երգիչը շեշտեց, որ 10–15 օրերի ընթացքում իր համար դրական փոփոխությունները տեսանելի են. «Ես իմ ընտանեկան բյուջեի վրա զգում եմ այդ փոփոխությունները: Վստահ եմ, որ փոփոխություններ դեռ շատ են լինելու, որին մենք անհամբեր սպասում ենք»: Արթուր Իսպիրյանը համաձայն է նոր կառավարության ու մշակույթի նախարարության հետ համագործակցել յուրաքանչյուր ֆորմատով: «Մենք բոլորս կաջակցենք նոր կառավարությանը: Այս պահին ես եկել եմ նախարարի հետ հանդիպման, և բոլորս մեր աջակցությունն ենք հայտնում, որպեսզի այս լճացումից հանենք մեր մշակույթը: Խոսքը թե՛ հեռուստատեսության, թե՛ ռադիոյի, թե՛ կրթական ոլորտի մասին է: Ամեն ինչը կամաց– կամաց պետք է կարգավորվի, միանգամից պահանջել չի կարելի: Մշակույթի նախարարությունը բավականին շատ ու բարձր արժեք ունեցող գույք ունի, որոնց մեջ են մտնում նաև արվեստի գործերը: Օրինակ՝ նկարներ, քանդակներ: Այդ ամենը պետք է հաշվառել, որ տեսնենք՝ այդ գույքն ո՞ւր է գնացել: Այդ քայլով կտեսնենք նաև, թե մշակույթի նախարարությանը պատկանող շենքերն ինչո՞ւ և ե՞րբ են սեփականացվել: Հարց է նաև նկարների բնօրինակ լինելը. մշակույթի նախարարությունն իրավունք ունի պատկերասրահից նախարարություններին ու կառավարությանը ցուցադրության համար նկարներ տրամարդել: Դրանք արդյո՞ք հետ են վերադարձվել, և եթե այո, ապա ի՞նչ վիճակում են: Ես գիտեմ կառավարական շենքեր, որտեղ շատ թանկարժեք նկարներ են ցուցադրվում: Ես չեմ կարող կարևորել մյուս հարցերը՝ չկարևորելով նշվածները: Մշակույթի նախարարությունը բավականին շատ գործ ունի անելու, մշակութային դաշտը պետք է մաքրել: Իսկ ամենակարևոր խնդիրներից մեկը հեռուստատեսությունն աղբից մաքրելն է: Խոսքը թե՛ սերիալների և թե՛ տարբեր երաժշտական հաղորդումների մասին է»,–ընդգծեց մեր զրուցակիցը: Արթուր Իսպիրյանը նորմալ երևույթ է համարում այն, որ կան արվեստագետներ, ովքեր շարժման օրերին միանգամից փոխեցին իրենց կարծիքն ու հայտնվեցին արդեն այլ կողմում: Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր նախկին իշխանությունների հետ սերտ կապեր ունեին: Երգիչը անդրադարձավ նաև նրանց, ովքեր, այնուամենայնիվ, շարունակում են հավատարիմ մնալ նրանց: «Ամբողջ աշխարհում է այդպես: Մի օր այն դաշտում են, մի օր՝ այս դաշտում: Այդուհանդերձ, առանց հաշվի առնելու նրանց քաղաքական դիրքորոշումները, ես նրանց հարգում եմ և սիրում: Ժամանակն այնպիսին է, որ իրենք հիպնոսից կամ քնից կարթնանան և կտեսնեն իրականությունը: Մենք քնած ենք եղել ու հիմա արթնացել ենք: Շնորհակալ եմ մեր վարչապետին, որ արթնացրեց հայ ժողովրդին, ու մենք այդ վատ երազից դուրս եկանք: Երբևէ չի լինի այնպիսի մարդ, ով կցանկանա ապրել այնպես, ինչպես մեկ կամ երկու ամիս առաջ: Ես Նիկոլ Փաշինյանին որակում եմ որպես ազգային հերոս, որովհետև իր արածը հերոսություն է»,–եզրափակեց նա: Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am