Վերլուծաբանները դժվարանում են կանխատեսել ԼՂ հակամարտության կարգավորման հետագա ընթացքը

Վերլուծաբաններն անդրադառնում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ապագային՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության տեսանկյունից: Ինչպիսի զարգացումներ կլինեն ղարաբաղյան հակամարտության շուրջ հետհեղափոխական Հայաստանում քաղաքական իրավիճակի որոշակի կայունացումից հետո, գրում է «Ամերիկայի ձայն»-ը: Վերլուծաբան Ջեֆ Մանկոֆը կարծում է, որ այս պահին դժվար է անել այս առումով որևէ կանխատեսում: «Դժվար է որևէ գնահատական տալ այս պահին ղարաբաղյան զարգացումների վերաբերյալ»: Վերջինիս կարծիքով, 2016 թվականի ապրիլյան պատերազմը մեծ անորոշություն մտցրեց հակամարտության կարգավորման ապագայի վերաբերյալ: Նա գտնում է, որ ապրիլյան պատերազմի ընթացքը ևս որոշակիորեն հեղինակազրկեց Հայաստանի նախորդ վարչակազմը, հատկապես բանակի պատերազմին պատրաստ լինելու տեսանկյունից: Մանկոֆի կարծիքով, Հայաստանի ներքաղաքական խնդիրների խորացումը կարող է հանգեցնել ռազմական բախումների վերսկսմանը: «Այո, առկա է վտանգ, որ Երևանում անորոշության խորացումը կարող է առիթ տալ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմանը»,- նշում է Մանկոֆը: Հայաստանի նոր վարչակազմը իշխանության ստանձնումից հետո որդեգրել է բանակցությունների սեղանին Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու մոտեցում: Դրա մասին է փաստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը մայիսի 9-ին Ստեփանակերտի մամլո ասուլիսի ընթացքում, ուր վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը պետք է բանակցի միայն իր անունից: Վերլուծաբան Սթիվեն Բլանքը չի գտնում, որ այս մոտեցումը օգտակար կլինի հակամարտության կարգավորմանը: «Ոչ ոք չի ճանաչի Ղարաբաղը որպես պետություն: Այն ցանկանում է լինել Հայաստանի մաս 1994 թվականից ի վեր: Բայց նման մոտեցումը կխափանի յուրաքանչյուր բանակցային գործընթաց»,- ընդգծում է Բլանքը։ Վերլուծաբանի կարծիքով Արևմուտքը պետք է ավելի ակտիվորեն ներգրավվի՝ աջակցելու երկու կողմերին համաձայնության հասնելու համար: Ըստ նրա, Հայաստանի հետագա զարգացումը ևս կապված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։ «Կարծում եմ Արևմուտքը պետք է լրջորեն ներգրավվի հակամարտության դադարեցման գործում ու աջակցի կողմերին հասնել համաձայնությանը և այն ներկայացնել իրենց ժողովուրդներին՝ այսպիսով առաջ շարժվելով»,- ընդգծում է Բլանքը: Վերլուծաբան Օլգա Օլիգերի կարծիքով էլ հայ-ռուսական ռազմական հարաբերությունների հետագա խորացումն անկասկած անհանգստացնում է Բաքվին, սակայն մյուս կողմից դա ավելի կաշխուժացնի զենքի մրցավազքը կողմերի միջև: Հիշեցնենք, որ Սոչի կատարած այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը խոսել է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման անհրաժեշտության մասին: «Հասկանալի է, որ Ադրբեջանին չափազանց նյարդայնացնում է Ռուսաստանի հետ ռազմական հարաբերությունների խորացման վերաբերյալ Հայաստանի խնդրանքը: Սակայն դա նաև կարող է հանգեցնել նրան, որ Ադրբեջանը դիմի Ռուսաստանին՝ ռազմական համագործակցության խորացման խնդրանքով, իսկ ռուսական կողմը միշտ պատրաստ է զենք վաճառել երկու կողմերին»,- ասում է Օլիգերը: Վերլուծաբանները համակարծիք են, որ այս պահին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա ընթացքը մնում է անորոշ:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am