Ռուսական գազը ավելի էժան է , քան պարսկականը.նախարար

Մեծամորի ատոմակայանում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարեց  ,որ այս պահին նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ քննարկումների անհրաժեշտություն չկա։ Նոր ատոմակայանի կառուցման եւ նման հարցերով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումներ չի ունեցել: «Այս պահին, ինչքան ինձ զեկուցել են, ինչքան որ ես փոխնախարարների հետ քննարկել եմ, այս պահին չկա անհրաժեշտություն նոր ատոմակայան կառուցելու համար»,-ասաց նա: «Գիտեք ինչ, դա խորը մասնագիտական, փորձագիտական վերլուծություններ է պահանջում։ Մենք չենք կարող միանգամից ասել, որ մենք նոր ատոմակայան ենք կառուցելու։ Մենք Հայաստանի էներգետիկ համակարգի անխափան աշխատանքի համապատասխան քանակութամբ մեր ներքին շուկայի սպառման համար ունենք այսօր բավարար էլեկտրաէներգիա արտադրող կառույցներ։ Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված որեւիցե քննարկում, որոշում չկա: Կլինի՝ ես տեղյակ կպահեմ»,-երբ լրագրողները հիշեցրին, որ նոր պաշտոնում իրեն՝ նախարարին, նախարարության աշխատակազմին ներկայացնելիս վարչապետն ասել է, որ նոր ատոմակայանի հարցն իրենց ուշադրության կենտրոնում է,նման պատասխան  նախարարը: Իրանական գազը սահմանին ավելի թանկ է, քան ռուսական գազը,ասաց  նախարարը ,պատասխանելով գազի թեմայի մասին հարցին: Նրա խոսքով, իրանական գազը սահմանի վրա, որ վերջին տվյալներով առաջարկվել է, 165 դոլար է , իսկ ռուսական գազը մենք ստանում ենք 150 դոլարով եւ պլյուս ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից կան նաեւ 27-28 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, որը ավելի է էժանացնում ռուսական գազը, քան պարսկականը. «Բայց դա մեզ չի ստիպում, որ մենք քարացած նստենք եւ չշարունակենք բանակցությունները: Իհարկե, փորձելու ենք նաեւ էժան գազի աղբյուրներ փնտրենք»,-ասաց նա:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am