Ոչ բռնի թավշյա հեղափոխությունը, մեծ մշակութային բաղադրիչ ունի.Փաշինյան

Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել մշակույթի տարբեր ճյուղերը ներկայացնող գործիչների հետ:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարևորել է մշակույթի գործիչների հետ նման հանդիպումների անցկացումը և նշել, որ դրանք այսուհետ կկրեն պարբերական բնույթ:«Հայաստանում տեղի ունեցած քաղաքական հայտնի իրադարձությունները՝ ոչ բռնի թավշյա հեղափոխությունը, մեծ մշակութային բաղադրիչ ունի: Մեր պատկերացմամբ, մշակույթի առանցքային դերակատարումը կամայական երկու քաղաքացիների հարաբերությունների մակարդակը հետևողական և շարունակաբար բարձրացնելն է, և այս խնդրի լուծման համար պետք է կարողանանք ապահովել մարդկանց մշտական հաղորդակցությունը մշակույթի և մշակութային միջավայրի հետ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ մեր երկրում հաճախ հանդիպող կիսադատարկ դահլիճները, նույնիսկ առանցքային մշակութային իրադարձությունների ժամանակ, խոսում է ճգնաժամի մասին: Վարչապետն ընդգծել է, որ կառավարության դերը տեսնում է ոչ թե մշակութային բովանդակությանը միջամտելը, այլ մարդկանց մշտական հաղորդակցությունը մշակութային կյանքի հետ ապահովելը:«Մենք ուզում ենք, որպեսզի հնարավոր չլինի ապրել առանց մշակույթի հետ հաղորդակցվելու: Մեր խնդիրն է, որ երեխաները դպրոցական տարիքից հաղորդակցվեն մշակույթի հետ: Հայաստանի բեմերում իսկապես կա բարձր մշակույթ, թանգարաններում իսկապես կան արժեքավոր և բարձր նմուշներ, Հայաստանում ստեղծվում է արժեքավոր գրականություն, ստեղծվում են արժեքավոր կտավներ և ի վերջո այն ինչ տեղի ունեցավ Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին՝ երկար տարիներ գուցե լռելյայն ձևակերպվել է մշակութային կյանքում: Ինձ քիչ առաջ հարցրին՝ լինելու է արդյոք մշակութային հեղափոխություն. ես պատասխանեցի, որ այն ինչ տեղի է ունեցել՝ դա մշակութային հեղափոխություն է, որովհետև այդ հեղափոխության ամենամեծ հեղինակներ համարում եմ մեր երկրի մշակույթի գործիչներին, ովքեր կարողացել են ինչ-որ մի տեղ, բոլորի համար աննկատ մարդկանց գիտակցության մեջ գործարկել մի մեխանիզմ, որն ի վերջո դարձել է սիրո և համերաշխության հեղափոխություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:Գրեթե երկու ժամ տևած հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարը պատասխանել է մշակույթի գործիչների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են ստեղծագործական միությունների գործունեությանը, մշակութային հաստատություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների ստեղծմանը, մշակութային օջախների գործունեության աշխուժացմանը, հուշարձանների պատշաճ պահպանմանը և մի շարք այլ խնդիրների:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am