Մարդիկ միշտ դժգոհել են ոչ թե արագաչափերի գոյությունից, այլ նրանից, թե ում է գնում այդ գումարները. Զոհրապ Եգանյանը դիմում է վարչապետին

Արագաչափերի և տեսանկարահանող սարքերի հետ կապված կոնկրետ առաջարկություն ՀՀ կառավարությանը․ Թերևս քննարկման առարկա չէ այն, որ երթևեկությունը վերահսկող այս սարքերը պետք է մնան ու առանց դրանց մենք բազմաթիվ վթարների ու մարդկային կորուստների ականատեսը կլինենք, նույնիսկ ոստիկանապետի մակարդակով ընդունվեց այն փաստը, որ վերջին օրերին մահվան դեպքով վրաերթերի թվի աճ կա։ Առաջարկում եմ կառավարությանը, որ ստեղծի հիմնադրամ, որտեղ կուղղվեն այդ սարքերի տուգանքներից ստացված գումարները և ամեն եռամսյակը մեկ անգամ այդ գումարները կուղղվեն փոքր քաղաքներին։ Եկեք միասին գնանք Ճամբարակ, Բերդ, Թումանյան, Մարալիկ, Վեդի, Թալին, Վարդենիս, Ստեփանավան, Արթիկ ու տեսեք, թե ինչպես են այնտեղ ապրում մարդիկ, տեսեք դպրոցների մանկապարտեզների, չեղած այգիների ու խաղահրապարակների վիճակը, այնտեղ ապրող երեխաներից մեր երեխաները առավել չեն ու Հայաստանում պետք է բոլորը նորմալ միջավայրում մեծանան։ Ակնկալում եմ, որ Վարչապետը կհանձնարարի տարածքային կառավարման նախարարին իջեցնել հանձնարարականներ 10-12 քաղաքային համայնքների ղեկավարներին կազմել համայնքներում առաջնային լուծում պահանջող խնդիրների ցանկը, դրանց մեջ կներառվեն ոչ միայն շենք-շինություններ, այգիներ և խաղահրապարակներ, այլ Տեխնոպարկերի և փոքր արտադրամասերի կառուցում։ Դրանից հետո համապատասխան հանձնաժողովները կայցելեն համայնքեր ու կքննարկեն առաջարկները տեղում, որից հետո կսկսվի կոնկրետ աշխատանք։ Ամենուր պետք է լինի Երևանի նման վիճակ, ասֆալտապատ փողոցներ, գեղեցիկ այգիներ և այլն։ Հավատացնում եմ ձեզ, սա մարզերը փրկելու ամենաիրատեսական քայլը կարող է լինել, եթե նման որոշում լինի, ապա ես ուրախությամբ կտանեմ ու կմուծեմ տուգանքները, ավելին՝ ամիսը մեկ անգամ անվտանգ վայրում խախտում կանեմ։ Մարդիկ միշտ դժգոհել են ոչ թե արագաչափերի գոյությունից, այլ նրանից, թե ում է գնում այդ գումարները։ Տղեք անկախ ամեն ինչից՝ կարևորը Հայաստանն է, սա լավ գաղափար է ու հաստատ աշխատելու է, մեկ տարի հետո մենք հրաշք համայնքներ ենք ունենալու։

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am