«Ինչպես կարելի է ապրել առանց լվացվելու». վարչապետի կոպիտ օրինակը մշակույթի գործիչների հետ հանդիպմանը

Մշակույթի նպատակ ասելով`  մենք հասկանում ենք երկու մարդկանց կամ երկու քաղաքացիների հարաբերությունների որակը և, մեր պատկերացմամբ, մշակույթի առանցքային դերակատարումը ՀՀ կամայական երկու քաղաքացիների հարաբերությունների  մակարդակը հետևողականորեն բարձրացրելն է: Այս մասին մայիսի 25-ին մշակութային գործիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արմենպրես»-ի  հաղորդմամբ` հանդիպումը տեղի ունեցավ մայիսի 25-ին  Արամ Խաչատրյան համերգասրահում:Իր ողջույնի խոսքում վարչապետն ասաց, որ ուրախ է տեսնել մշակութային գործիչներին և իր համար պատիվ է նրանց առաջ հանդես գալը: «Ինչպես ասել  են ու ինչպես ասում են շատերը, նույնիսկ կարելի է ասել բոլորը  Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները` ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական հեղափոխությունը շատ մեծ մշակութային բաղադրիչ ունի: Կարծում եմ, որ մեր երկրում շատ հաճախ հանդիպող կիսադատարկ դահլիճները նույնիսկ նշանավոր մշակութային իրադարձությունների, խոսում է ճգնաժամի մասին: Կառավարության դերակատարումը տեսնում ենք ոչ թե մշակութային բովանդակության մեջ խառնվելը, որոշելը, թե մշակութային գործիչն ինչով պետք է զբաղվի և ինչպե՞ս, այլ մեր մեծագույն  խնդիրն ենք համարում  ՀՀ քաղաքացիների մշտական հաղորդակցությունը մշակույթի և մշակութային կյանքի ապահովումը»,-շեշտեց Փաշինյանը: Վարչապետը, ըստ իր բնորոշման, կոպիտ օրինակ բերեց` փորձելով ներկայացնել մեր ընկալումը մշակույթի վերաբերյալ: «Ինչպես կարելի է ապրել առանց լվացվելու: Ըստ էության` եղել են ժամանակներ, երբ դա հնարավոր է եղել, բայց ժամանակակից աշխարհում դա անհնար է և այլ բան է նշանակում:Մեր խնդիրն է, որ երեխաները դպրոցական տարիքից հաղորդակցվեն մշակույթի հետ: Այո, մենք շատ ենք լսել քննադատություն մշակութային գործիչների հասցեին, բայց նաև ականատես ենք լինում, որ Հայաստանի  բեմերում իսկապես կա բարձր մշակույթ.  թանգարաններում կան արժեքավոր նմուշներ, ստեղծվում է արժեքավոր գրականություն, նկարվում են արժեքավոր կտավներ, գրվում են արժեքավոր երգեր»,-ընդգծեց նա:Փաշինյանը պատմեց, որ երբ իրեն հարցնում են` արդյոք լինելու՞ է մշակութային հեղափոխություն, վարչապետը պատասխանում է, որ այն, ինչ տեղի է ունեցել մշակութային հեղափոխություն է, քանի որ այդ հեղափոխության ամենամեծ հեղինակները նաև մշակութային գործիչներն են:Նա ասաց, որ մարդիկ իրենց հետագա քաղաքական, քաղաքացիական մշակութային ընկալումները պետք է ընդլայնեն, և եթե հետագայում Հայաստանում բռնապետություն իրականացնելու փորձ արվի մարդիկ նույն թափով դուրս գան փողոցներ և հաստատեն իրենց իշխանությունը, որպեսզի հետագայում ապրեն իրենց երջանկությունը: «Մշակույթը, մշակութային գիտակցությունը համարում եմ մարդկային երջանկության անբաժան մասը, ուրեմն երբ ասում ենք, որ մեր նպատակը երջանիկ Հայաստան ստեղծելն է, դրանում տեսնում ենք մշակույթի մշակութային գործիչների դերը, ուզում ենք մեր կառավարության գործունեության արդյունքում գրողը վերագտնի իր կորցրած ընթերցողին,  թատրոնը` իր կորցրած հանդիսատեսին, երաժշտությունը`կորցրած երաժշտասերին, կերպարվեստը` արվեստասերին»,-եզրափակեց ՀՀ վարչապետը:

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am