Պատրաստ ենք շատ ավելին անել. Դմիտրի Գվինդաձե

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) պատրաստ է աջակցել հայաստանյան առողջապահական ոլորտում նոր ծրագրերի իրականացմանը:  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպմանը ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն շեշտել է իրենց պատրաստակամությունը՝  ֆինանսավորել առողջապահական նոր, երկարաժամկետ ծրագրեր: «Մեր մասնակցությունը կախված է մասնավոր ներդրումներից: Եթե դա լինի, պատրաստակամ ենք սերտորեն աշխատել: Սա այն ուղղությունն է, որտեղ կարող ենք արդյունավետ գործակցել»,-շեշտել է Դմիտրի Գվինդաձեն: Արսեն Թորոսյանը փոխանցել  է, որ համակարգում նոր ներդրումների ազդակներ, առաջարկներ արդեն ստացվում են: «Այժմ խնդիր է դրված դրանք ճիշտ ուղղորդելու եւ համակարգելու, որպեսզի նպատակային հասնեն իրական խնդիրների արդյունավետ լուծմանը, նույնիսկ ամենանեղ ուղիներով»,-նշել է նախարարը: Հայաստանյան առողջապահական համակարգը բարեփոխումների ուղու վրա է, եւ այս առումով Թորոսյանն առանձնացրել է  ապահովագրական համակարգի ներդրումն ու լայն ծածկույթի ապահովումը: Արդեն ընթացքի մեջ է պետական ծառայողների համար ապահովագրական փորձնական ծրագիրը, իսկ առաջիկայում այն կընդլայնվի՝ ներառելով բնակչության կոնկրետ խմբից եւս շուրջ 600 հազար մարդու: «Սա բոլոր խնդիրները չի լուծում, բայց մեծապես փոխում է այս առումով վիճակը: Աստիճանաբար, առաջիկա 3-4 տարվա ընթացքում կհասնենք ապահովագրական ավելի լայն ծածկույթի: Փորձը ցույց է տալիս, որ փոփոխությունները միանգամից անելու քայլերը նվազ հաջողություններ են գրանցում»,-նկատել է առողջապահության նախարարը: ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը, նկատի ունենալով իր աշխատանքային փորձը, առաջարկել է անձնապես օժանդակել ու խորհրդատվություն տրամադրել համակարգային բարեփոխումների ուղղությամբ: Նախարարը սիրով համաձայնել է առաջարկին: Արսեն Թորոսյանը նաեւ կարեւորել է, ի դեմս ՎԶԵԲ-ի, կայուն ֆինանսական գործընկեր ունենալու հանգամանքը: «Պատրաստ ենք շատ ավելին անել»,-արձագանքելով նախարարին՝ շեշտել է ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am