Հայտնաբերված դիակի հետքերով. ընկերներով թմրամիջոց են օգտագորրծել. ինքնախոստովանական ցուցմունք

Ապրիլի 26-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ կենտրոն է ահազանգել մի քաղաքացի ու հայտնել, որ Հրազդանի կիրճում դիակ կա։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը էլեկտրասյուներից մեկի մոտ հայտնաբերեց Նոր Խարբերդի բնակիչ, 29-ամյա Ա․Հ․-ի դին։ Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն։ Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով։ Ինչպես հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ կատարվածը բացահայտելու ուղղությամբ։ Արդյունքում՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռք բերած օպերատիվ տեղեկություններով, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Արագածոտնի և Արարատի մարզային վարչությունների, ոստիկանության Աշտարակի և Մասիսի բաժինների աշխատակիցների հետ, պարզվեց, որ ապրիլի 25-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Ա․Հ-ն հանդիպել է ընկերների՝ գյումրեցի, 27-ամյա Ռուբեն Շուխյանի և Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող 29-ամյա Վարազդատ Մելքոնյանի հետ։ Մայիսի 24-ին Շուխյանն ու Մելքոնյանը հայտնաբերվել և բերման են ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին և տվել ինքնախոստովանական ցուցմունք։ Պարզվել է, որ ընկերները, մայրաքաղաքի «Տեցի կռուգ» կոչվող հատվածում Մելքոնյանի վարած «Օպել» մակնիշի մեքենայում օգտագործել են նախապես ձեռք բերված «Սփայս» տեսակի թմրամիջոց։ Ա․Հ․-ի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, անկանոն շարժումներ է արել, գլուխը խփելով մեքենայի սրահի տարբեր հատվածների՝ մահացել է։ Ռուբեն Շուխյանն ու Վարազդատ Մելքոնյանը անակնկալի են եկել, դին մեքենայով տեղափոխել են Հրազդանի կիրճ, թողել այդտեղ ու հեռացել։ Քննությունը շարունակվում է։  

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am